Նադեժդա Սարգսյանը շնորհավորեց Ռիվասին 7-դ տեղի կապակցությամբ

By Sergey ԵՐԵՎԱՆ – Մայիսի 29-ի երեկոյան Օսլոյում կայացած Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը նվաճեց 7-դ տեղը, ինչը Հայաստանում ստացավ ոչ միանշանակ արձագանք: Հայ հանդիսատեսն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները բավական զուսպ արտահայտվեցին արդյունքի վերաբերյալ: Առավել եռանդուն արտահայտվեց և Ռիվասին շնորհավորեց երգչուհի Էմմիի մայր  Նադեժդա Սարսգսյանը:

Ջոլին պատրաստվում է որդեգրել հայ երգիծաբանին

By Sergey Երկուշաբթի հաստատվեց վերջին ամիսներին շրջանառվող լուրը` Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարեց հայ երգիծաբան Հովիկին որդեգրելու մտադրությունը:  Անհավանական թվացող գործարքը նախատեսվում է իրականացնել  արդեն մարտի վերջում: Ջոլիի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն “Հովիկի որդեգրման բանակցությունները արդեն ավարտական փուլում են Հայաստանի իշխանությունների հետ”:

Կարճ արձակուրդ և Ամանորյա մաղթանքներ

  Հարգելի ընթերցողներ, Եկավ ժամանակը, որ մենք վերցնենք մի փոքր արձակուրդ, որ հասցնենք գնալ հյուր, ուտել չարազ, լսել Մաքսիմ Գալկինի համար գրված կատակները, տեսնել, որ երգերի վրա են պառոդյաներ արել Հովոն ու Մենչը և այլ շատ կարևոր բաներով զբաղվենք: Խոսք ենք տալիս շուտ վերադառնալ, բայց հստակ օր չենք նշում, որ ամեն օր մտնեք: Ահա այսպիսի…

Նկարներ Comedy Night 7-ից

Comedy Night 7-ն էլ գլորեցինք: Շոուի ընթացքում խմվեց 33 լիտր գարեջուր, 25 լիտր Կոլա և երկու հատ թան: Արվեց 419-ը կատակ, որոնցից 400 ծիծաղալի: Սահմանվեց նոր ռեկորդ, ոչ մի կատակ Շուշան Պետրոսյանի մասին ամբողջ համերգի ընթացքում: Սերգեյը իրա վարդագույն գործը արեց: