Գարեգին Բ-ն մտնում է հանրապետական

By Sergey Երկուշաբթի առավոտյան Էջմիածնի մամլո ծառայությունը տարածեց հաղորդագրություն առ այն, որ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն /այսուհետ Գ. Բ./ հայտ է ներկայացրել հանրապետական կուսակցություն միանալու վերաբերյալ: Մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է` “Աստվածաբանական խորհրդի վերլուծության արդյունքում, մեր կառույցը գտել է լիարժեք ներդաշնակություն աստվածաշնչի և այն սկզբունքների հետ, որոնք դրված են ՀՀԿ-ի հիմքում: Ամեն:” Advertisements

Անտանելիության ինդեքս` 20-30-ը նոյեմբերի, 2009

Սա մեր բլոգի նոր էջն է լինելու, որում համառոտ ամփափելու ենք նախորդ 10 օրվա դեպքերը/երևույթները, որոնցից հետո մարդ ուզում ա խորը շունչ քաշի ու մտքում ասի` «Երկիրը երկիրա, որ …»: Մեր կառույցի սոցիոլոգների օգնությամբ կարողացանք կազմել հետևյալ սանդղակը, որով էլ հենց կչափենք անտանելիությունը, կպարզենք ինչն էր շատ անտանելի, իսկ ինչին զոռով դիմացանք: Մեթոդաբանությունը խիստ նորարար…

Հայաստանը նշում է երկնիշ տնտեսական աճի հիշատակի մեկամյա տարելիցը

By Sergey Այսօր լրանում է Հայաստանի տնտեսության լուսավոր էջերից մեկի` երջանկահիշատակ երկնիշ տնտեսական աճի անժամանակ հեռանալու մեկամյա տարեդարձը: Հիշեցնենք, որ 2001-ից սկսած  երկնիշ տնտեսական աճը` ավելի հայտնի որպես հայկական տնտեսական հրաշք, անցած տարվա այս օրը կաթվածահար վիճակում գտան Ֆինանսների նախարարության շենքի միջանցում և չնայած լավագույն կենտրոնական բանկի մասնագետների միջամտությանը, ոչ մի բան հնարավոր չեղավ անել…