Նոր հայկական ավտոմեքենան

by Narek Երևանի ավտոմեքենաների գործարանը մամլո ասուլիսում հայտնեց այն մասին, որ լուրջ վերաբրենդավորումից հետո պատրաստ է ավտոսիրահարների դատին ներկայացնել նոր «Երազը»: Նոր մեքենան արտադրվելու է արդեն 8 ամսից և կրելու է շատ համեստ «Nightmare» անվանումը: Այն պատկանելու է ամենագնացների դասին և միտված է լինելու զբաղեցնել հայտնի «Նիվա» մեքենայի շուկան:

Անտանելիության ինդեքս` դեկտեմբեր – հունվար

Սա մեր բլոգի այն էջն է , որում համառոտ ամփոփում ենք նախորդ ամսվա դեպքերը/երևույթները, որոնցից հետո մարդ ուզում ա խորը շունչ քաշի ու մտքում ասի` «Երկիրը երկիրա, որ …»: Մեր կառույցի սոցիոլոգների օգնությամբ կարողացանք կազմել հետևյալ սանդղակը, որով էլ հենց կչափենք անտանելիությունը, կպարզենք ինչն էր շատ անտանելի, իսկ ինչին զոռով դիմացանք: Մեթոդաբանությունը խիստ նորարար է:

Գոլդ Գաիշնիկներ`շուտով Երևանի փողոցներում

by Narek Պետավտոտեսչությունը  (այսուհետ ԳԱԻ) նախատեսում մի շարք աննախեդեպ և զարմանալիորեն էլիտար բարեփոխումներ: Սրա մասին մեզ հայտնեց Փոսի ԳԱԻ-ին մոտ կանգնած մեր սարսափելիորեն հավաստի աղբյուրը: Արդեն մի քանի ամիս է փողոցներում տեսնում ենք նոր Տոյոտա մակնիշի ԳԱԻ-ի մեքենաներ, սակայն դրանք այլևս սպիտակ չեն այլ արծաթագույն: Սպիտակ և արծաթագույն մեքենաների տարբերությունը նա էր, որ եթե վարորդին…