9–ամյա Աշոտիկին շուտ կանչեցին տուն

by Narek Այսօր Քանաքեռ–Զեյթուն համայնքի բակերից մեկում մայրը տուն կանչեց 9–ամյա Աշոտիկին ժամը 7–ի շրջանում չնայած, որ սովորաբար Աշոտիկին տուն են կանչում մութն ընկնելուց հետո։ Ականատեսների խոսքերով Աշոտիկը փորձեց տեղում կիրառել «լավ էլի մամ, մի քիչ էլ խաղամ» և «էս օյինն էլ խաղամ, գամ» դասական հնարները, սակայն մայրը շարունակեց պնդել, և Աշոտիկը ստիպված էր նահանջել։…

Ջոլին պատրաստվում է որդեգրել հայ երգիծաբանին

By Sergey Երկուշաբթի հաստատվեց վերջին ամիսներին շրջանառվող լուրը` Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարեց հայ երգիծաբան Հովիկին որդեգրելու մտադրությունը:  Անհավանական թվացող գործարքը նախատեսվում է իրականացնել  արդեն մարտի վերջում: Ջոլիի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն “Հովիկի որդեգրման բանակցությունները արդեն ավարտական փուլում են Հայաստանի իշխանությունների հետ”: