9–ամյա Աշոտիկին շուտ կանչեցին տուն

by Narek Այսօր Քանաքեռ–Զեյթուն համայնքի բակերից մեկում մայրը տուն կանչեց 9–ամյա Աշոտիկին ժամը 7–ի շրջանում չնայած, որ սովորաբար Աշոտիկին տուն են կանչում մութն ընկնելուց հետո։ Ականատեսների խոսքերով Աշոտիկը փորձեց տեղում կիրառել «լավ էլի մամ, մի քիչ էլ խաղամ» և «էս օյինն էլ խաղամ, գամ» դասական հնարները, սակայն մայրը շարունակեց պնդել, և Աշոտիկը ստիպված էր նահանջել։…

Twitter-ում գրանցվում է առաջին ռաբիսը

by Narek Twitter–ը ունեցավ «սայթ նայող»։ Երեկ երևանյան ժամով 01։30–ին Twitter սոցիալական ցանցում գրանցվեց առաջին քյառթը։ Հիշեցնենք, որ Twitter սոցիալական ցանցը ստեղծվել էր դեռ 2006 թ., սակայն մինչև 2009թ. Հայաստանից այնտեղ գրանցում էին բացառապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները և մի քանի ինտերնետամոլներ։ Մինչ դեռ ռաբիսները կենտրոնացել էին «օդնոկլասսնիկներ» կայքում։ Արդեն վերջերս նկատվեց ռաբիսների միգրացիան դեպի FaceBook…

չՏեսությունը մեր մասին

Նախ և առաջ շատ ուրախ ենք, որ հայկական Ինտերնետում շարունակվում են ավելանալ օրիգինալ բովանդակությամբ հումորային ռեսուրսները։ Այսինքն, ոչ թե անեկդոտներով կայքեր, կամ Յութուբից հաջող վիդեոներ դնող կայքեր, կամ ռուսական կատակները հայերեն թարգմանող կայքեր, այլ կայքեր, որոնց վրա մարդիկ աշխատում են, գրում են նյութեր ու ամենակարևորը ծիծաղալի է ստացվում։ Վերջապես հայտնվեց հայտնի ռուսական Лукоморье և абсурдопедия…

Աստված դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքները

by Narek Այսօր Տեր Աստված հանդես եկավ մամլո ասուլիսով, որում խիստ դատապարտեց  ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման դեպքերը։ Մարդկության պատմությամ մեջ նման ասուլիս տեղի ունեցավ առաջին անգամ  և շատ փորձագետներ արդեն պիտակեցին արարողությունը որպես՝ «աննախադեպ»՝ մաստավորապես Թերթ.am-ը այն անվանեց «ավելի նշանակալից, քան Մովսեսի հետ երկխոսությունը»։ Ասուլիսի ընթացքում Աստված հատուկ ընդգծեց հետևյալ միտքը՝

Նոր #14 PSA Սոցիալական գովազդ – Պաչել, թե՞ չպաչել

ArmComedy–ն շարունակում է սոցիալական գովազդների շարքը։ Մեր այսօրվա սոցիալական գովազդը նախ և առաջ պետք է հետաքրքրի տղաներին, սակայն հնարավոր է, որ աղջիկներն էլ նմանատիպ իրավիճակներում հայտնվեն։ Մի խոսքով, եթե գոնե մեկ մարդու օգնենք