Twitter-ում գրանցվում է առաջին ռաբիսը

Ջագերը կորցնում են Twitter–ը

by Narek

Twitter–ը ունեցավ «սայթ նայող»։ Երեկ երևանյան ժամով 01։30–ին Twitter սոցիալական ցանցում գրանցվեց առաջին քյառթը։ Հիշեցնենք, որ Twitter սոցիալական ցանցը ստեղծվել էր դեռ 2006 թ., սակայն մինչև 2009թ. Հայաստանից այնտեղ գրանցում էին բացառապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները և մի քանի ինտերնետամոլներ։ Մինչ դեռ ռաբիսները կենտրոնացել էին «օդնոկլասսնիկներ» կայքում։ Արդեն վերջերս նկատվեց ռաբիսների միգրացիան դեպի FaceBook սոցիալական ցանց՝ ինչը փորձագետ Արծրուն Սահակյանը բացատրեց այսպես՝ «Հասկանում եք, օդնոկլասսնիկներում եկավ մի պահ, երբ ռաբիսները աղջիկներ կպցնելուց ու բազարներ անելուց նկատեցին, որ արդեն երկրորդ«круг»–ն են անում։ Դա շատ մտահոգիչ էր նաև ռաբիս աղջիկների համար, ում փաստորեն կպցնում էին նույն տղաները։ Բնականաբար, նոր թիրախային նանարներ փնտրելով ռաբիս տղաները հայտնվեցին FaceBook–ում, որտեղ շատ աղջիկների նրանք առաջին անգամ սկսեցին կպցնել։»

Մեզ հաջողվեց գտնել Twitter–ում գրանցված առաջին ռաբիս տղայի առաջին ծլվլոցը (tweet)։ Axjkeq, ova uzum mer het gna Aghveran 5 or kaaaayf tzhzhanq. @Hopar մականունով գրանցված երիտասարդի անունը Ռուբեն Գևորգյան էր, և մեզ հետ զրույցում նա չէր թաքցնում իր ոգևորությունը՝ «Էս սայթում դեռ նայող չկա, նենց որ էս կլնեմ էս սայթի լավ տղեն, կհետևեմ, որ ոչ մեկ ավելնորդ բան չգրի։ Բացի դրանից ինձ դզեց, որ @Hopar անունը զբաղված չէր, օրինակ օդնոյում կամ վկանտակծե–ում սաղ էդ անունն էին դրել։» Մեր հարցին, արդյոք ռաբիսները կշարունակեն միգրացիան դեպի Twitter @Hopar–ը պատասխանեց՝ «եթե գրանցվեն ու ինձ պրիզնատ գան ես դեմ չեմ, բայց էս սայթն էլ պտի մի քիչ աշխատի, որ տղեքը ձգտնեն ստեղ գրանցվել։ Ծտեղեն շատ կա ստեղ, բայց օրինակ ծաղիկներ ուղարկելու հնարավորություն չկա։ Միակ դրական կողմը էն ա, որ կարելի ա Կիմ Կարդաշյանի հետ ընկերանալ՝ ասում են ճշտով ինքն ա։»

Իսկ Հայաստանաբնակ ջագերը,  geek–երը և nerd–երը սկսել են ստեղծել մի նոր սոցիալական ցանց, որտեղ գրանցվելը հնարավոր կլինի միայն մի քանի հակառաբիսային հարցերին պատասխանելուց հետո։ Մասնավորապես՝ «Ինչպե՞ս կոտրել կայքը առանց root passwordը իմանալու», «Ո՞ր Tomb Raider–ում էր Լառան ավելի գեղեցիկ» և «Ո՞ր մոլորակից էր Չուբակկան»։

6 Responses to Twitter-ում գրանցվում է առաջին ռաբիսը

  1. Arman says:

    ну наконец то, а то я уже боялся:-)

  2. Pingback: Tweets that mention Twitter-ում գրանցում է առաջին ռաբիսը « Armenian Comedy -- Topsy.com

  3. iReporter says:

    qyartweet.com :ՃՃՃ

  4. Artak says:

    @hopar- Իրոք կա:)))))

    • armcomedy says:

      lol անկեղծ ասած չեմ նայել )))

      hopar
      Samantha Virkus հայ չի բայց վռոդե

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: