Աստված դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքները

Կոչ է արել ադրբեջանիներին խելքները գլուխները հավաքել

by Narek

Այսօր Տեր Աստված հանդես եկավ մամլո ասուլիսով, որում խիստ դատապարտեց  ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման դեպքերը։ Մարդկության պատմությամ մեջ նման ասուլիս տեղի ունեցավ առաջին անգամ  և շատ փորձագետներ արդեն պիտակեցին արարողությունը որպես՝ «աննախադեպ»՝ մաստավորապես Թերթ.am-ը այն անվանեց «ավելի նշանակալից, քան Մովսեսի հետ երկխոսությունը»։ Ասուլիսի ընթացքում Աստված հատուկ ընդգծեց հետևյալ միտքը՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար անհրաժեշտ է զերծ մնալ նման էժանագին տրյուկներից և սադրիչ գործողություններից»։ Նա հավելեց, որ իր կարծիքով Մինսկի խմբի համանախագահների և նախագահներ Օբամա, Մեդվեդեվ և Սարկոզիի արված հայտարարությունները պետք է «ավելի կոշտ լինեին և ուղղակիորեին մեղադրեին ադրբեջանական դիվերսիաները, այլ ոչ թե հերթական անգամ ընդհանուր, ոչինչ չասող հայտարարություն անեիին։ Անհամեստ չհնչի, բայց ես 6 օրում աշխարհ ստեղծեցի՝ սրանք դեռ մզմզում են։»

Այն հարցին, թե ինչու նա որոշեց ուղղակիորեն միջամտել, Աստված պատասխանեց՝ «Արցախի հիմնախնդիրը արդեն վաղուց պետք է լուծել։ Ես գտնում եմ, որ Ադրբեջանը դիտավորյալ է իրենց այսքան ապակառուցողական պահում ժամանակ շահելու համար։»

Աստված չի բացառում, որ եթե ադրբեջանցիները շարունակեն «մզմզալ», նա անձրևեր, քամիներ և մի քանի նոր մակնիշների հարբուխներ՝ մասնավորապես էշի հարբուխ։ Նախատեսված էր 40 րոպեանոց ասուլիս, սակայն այն կիսով կրճատվեց, քանի, որ լրագրողներից մի քանիսը փորձեցին Տիրոջը դիմել զուտ անձնական և պարզել ֆուտբոլի առաջնության հաղթողին։

ArmComedy–ին խնդրեց, որ այս աննախադեպ ասուլիսը մեկնաբանի քաղաքական գիտությունների թեկնածու Համազասպ Դանիելյանը։ Նրա կարծիքով Աստծո միջամտությունը լինելով հրաշալի և աննախադեպ, կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ կակնկալեն Աստված լուծի իրենց բոլոր խնդիրները։ Պարոն Դանիելյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ կարող եք լսել այստեղ։

3 Responses to Աստված դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքները

  1. Edd says:

    սպանեց !!!!!! :)))))
    ապրեք !!!!

  2. մահ ա !!!!!!!!!!!!!

  3. tatevik says:

    Patviran eq xaghtel: astco anuny zur teghy mi tur!!!
    hetaqrqira asulisin hravirogh press-release y ov a grel??? erevi
    “Rubik vsemogushin”!!!… lol, meraaaaaaaaaaaaaa!!!
    otaralezu dprocnery fonayin, karces te ughaki, henc aynpes, aranc ditavorutyan mtav :)))) inchi buddan astvac chi???! Marazm! ish Allah!🙂
    astvac dzez pahapan! inch lava 21rd darum enq aprum, te che patkeracnum eq 18 um inch kliner es surhandakayin haytararutyunic heto😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: