Արամ Խաչատրյանի շաբաթը Հայաստանում. Հարցազրույց ԱԺ Նախագահի հետ

By Sergey

"Արամ Խաչատրյանը հայ և միջազգային դասական երաժշտության գանձն է", Հ. Աբրահամյան

Սույւն թվականի հունիսի 6-ից 14-ը Երևանում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանին նվիրված միջազգային երաժշտական մրցույթը: Մշակույթի նախարարության և առաջին տիկնոջ կողմից հովանավորած մրցույթին մասնակցեցին 59 վիրտուոզներ աշխարհի բոլոր ծայրերից: Համերգաշարի վերաբերյալ մենք հարցազրույց ունեցանք Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որը մասնակցում էր եզրափակիչ միջոցառմանը ֆիլհարմոնիկում:

– Բարև ձեզ, պարոն Աբրահամյան: Շատ հաճելի է ձեզ տեսնել ֆիլհարմոնիայի դահլիճում: Ահա և անցավ Ա. Խաչատրյանին նվիրված համերգների շարքը: Ինչպիսի՟ տպավորություններ ունեք:

– Տպավորություններս հիմնականում դրական են. առաջին հերթին այն պատճառով, որ այս երկու շաբաթների ընթացքում ներկայացվեց խաչատրյանական աշխարհի մի հիանալի ծաղկաքաղ, որոնց թվում կային ստեղծագործություններ, որոնք վաղուց Հայաստանում չէին հնչել:  Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի լսել օրինակ` Խաչատրյանի կոնցերտ-ռափսոդիան թավջութակի և նվագախմբի համար. այդ հրաշալի ստեղծագործությունը կարծես ամբողջությամբ մոռացության է մատնվել: Շատ հաճելի շաբաթ էր այդ առումով: Ինձ հատկապես դուր եկավ, որ թե համերգաշարի բացման և թե գալահամերգին ներկայացվող նվագախումբը Երևանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբն էր, այլ ոչ թե Պետական ֆիլհարմոնիկը: Հարկավոր է երիտասարդությանը այսպիսի միջոցառումների մասնակցելու հնարավորություն տալ:

– Ինչպես է ըստ ձեզ նոր սերունդը արդարացնում Ա. Խաչատրյանի թողած բարձր ավանդույթները?

– Իմ կարծիքով` շատ լավ: Հայ դասական երաժշտությունն ապրում է ու դեռ երկար կապրի խաչատրյանական գույների, ստեղծագործական հնարամտության, հարուստ գործիքավորման ու սրտագին մեղեդիների ոգով: Մեր ազգի այդ հանճարեղ ժառանգությունը շատ մեծ է, և, բնականաբար, ստեղծագործող սերունդները հասկացել և յուրացրել են այն: Հարկավոր է նկատել, որ այդ ժառանգությունը զարգացման նորանոր հիմքեր է ստեղծել` անցնելով տաղանդաշատ կոմպոզիտորների ոգեշնչված գործունեության մեջով ու հասնելով մեր օրերը ավելի թարմացած և հետաքրքիր հնչողությամբ:  Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի և շատ ուրիշ հայ կոմպոզիտորների թողած ավանդույթները նույնպես կարելի է Խաչատրյանի ժառանգությունը համարել: Եվ այդ ժառանգությունը այսօր ուրախ եմ տեսնել նոր դարի հայ երաժշտական լեզվի մեջ:

– Համերգաշարում մասնակցում էին տարբեր օտարերկրյա կատարողներ: Նրանցից ո՟րն է առավել լավ տպավորություն թողել ձեր վրա:

Հայ հանդիսատեսը վայելում է Ա. Խաչատրյանի համերգաշարը

– Ինձ շատ դուր եկավ կորեացի ջութակահարուհին` Լի Մունքյունգը, ով համերգի բացմանը այնքան հրաշալի կատարեց Խաչատրյանի ջութակի կոնցերտը. Ուներ գեղեցիկ ինտոնացիա, շարահյուսությունների հետաքրքիր մեկնաբանում: Նվագախումբը նույնպես կոնկրետ այդ կատարման ժամանակ հրաշալի հնչեց: Լարային կազմը հատկապես շատ գեղեցիկ էր նվագում: Խաչատրյանի այդ ստեղծագործությունը, որն այդքան տոգորված է հայ ազգային մելոսի և ռիթմիկ առանձնահատկությունների մեջ, աննկարագրելիորեն լավ էր ստացվում կորեացի ջութակահարուհու մոտ: Հաճախ ասում են, որ այս կամ այն երաժիշտը լավ է նվագում մի ոճում, բայց ոչ այդքան հաջողակ մեկ ուրիշ ոճի մեջ: Ես մերժում եմ այդ տեսակետը… Եթե երաժիշտը իրոք երաժիշտ է` այսինքն զգացող և մտածող արվեստագետ, ապա նա լավ կնվագի թե Խաչատրյան, թե Բարտոկ, թե Ստրավինսկի, թե Բախ և թե Օֆենբախ:

– Իսկ որո՟նք են մեր հայ երաժշտության առաջնային խնդիրներն այսօր:

– Խնդիրները բազմաթիվ են… Եթե խոսքը գնում է գեղագիտական խնդիրների մասին, պետք է ասել, որ Սովետական միության փլուզումից հետո այդպիսի խնդիրները արդեն զուտ արվեստագետի խնդիրներն են: Էլ ոչ ոք չի հալածվում ֆորմալիզմի համար, և ցանկացած ստեղծագործող ինքն իր համար է լուծում իր խնդիրները: Հենց այդ պատճառով էլ ստեղծագործական անհաջողությունները մասսայական չեն` մեկի մոտ լավ է ստացվում, մյուսի մոտ` ոչ այնքան:

– Ինչպես գիտեք այսօրվա հասարակությունը ավելի շատ լսում է փոփ երաժշտություն և այլ թեթև ժանրեր: Ինչո՟ւ է,  ձեր կարծիքով, դասական երաժշտությունը ավելի քիչ գնահատվում:

– Դասական երաժշտությունը միշտ էլ էլիտար արվեստ է եղել, ընդ որում այն գնահատող մարդկանց նվազաթիվ լինելը գրեթե անհրաժետաբար ստեղծված նախապայման է… Բարձր արվեստը հեշտությամբ չի գնահատվում: Այն հարկավոր է առարկայաթափել` այսինքն զատել արտաքին ձևերից և մակերեսային, հեշտ ներգործվող տպավորություններից, որպեսզի հասկանաս և զգաս ստեղծագործության էությունն ու այն պաթոսը, որով այն ապրում է: Հասարակ մարդը, ապրելով ամենօրյա տաղտուկ և միապաղաղ կյանքով, հավերժ զուրկ կմնա այդպիսի գեղեցկություն տեսնելու ու գնահատելու ընդունակությունից:

– Պարոն ԱԺ նախագահ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:

– Շնորհակալություն ձեզ նույնպես, Սերգեյ:

6 Responses to Արամ Խաչատրյանի շաբաթը Հայաստանում. Հարցազրույց ԱԺ Նախագահի հետ

  1. tatevik says:

    🙂

  2. Levon says:

    Laceci… :D))))))))))))))))))))))))

  3. SRK says:

    es chgitei vor H.A. senc graget kirt andznavorutyuna🙂 inq@ daje Aram Khachatryanin giti!!!!🙂

  4. Svejk_am says:

    Հետո էլ օտարլեզու դպրոցներին դեմ ենք: Սրանից հետո ես իմ կարծիքը փոխում եմ և իմ վստահության քվեն 100%-ով հանձնում հայ մեծ մտավորական (փափուկ Ր- ով) Հովիկ Աբրահամյանին: Փարք ու պատիվ մեր ազգի սերուծք ՀՀԿ-ին: Երկար կյանք ժամանակակից հայ մտքի դարբին Արմեն Աշոտյանին, ով գիշեր- ցերեկ աշխատում է հայ մտքի դարբնոցում ապագա ուղեղների ծալքերի կռման և կոփման գործում: Այսքանից հետո ինձ մնում է միայն սրտաթոք գոչել, «Առաջ Հայաստան»:

  5. Svejk_am says:

    Կարճ ավելացում՝.
    ‘Սրտաթոք’ բառի հեղինակային իրավունքս խստիվ պաշպանված է: Բոլոր հղումների համար որպես աղբյուր խնդրում եմ նշեք http://svejk-am.livejournal.com/:

  6. Sona says:

    no comment…mera ;)))))))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: