Օտարալեզու դպրոցների կեղտոտ գաղտնիքը

by Narek

Ոչ օտարալեզու դպրոցներին

Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագիծը մեծ դժգոհություններ առաջացրեց քաղաքացիների բավականին լայն շրջանակներում։ ArmComedy–ի հետաքննող լրագրողական թիմը փորձում էր պարզել մի քանի առանցքային հարց՝

ա) ու՞մ էին անհրաժեշտ օտարալեզու դպրոցները

բ) միթե՞ ավելի կարևոր չլուծված հարցեր չկային Հայաստանում

գ) ինչու՞ է Արմեն Աշոտյանը այդքան եռանդով մոտենում այս խնդրին

Մեր հետաքննող լրագրողները շատ արագ հասկացան, որ օտարալեզու դպրոցների բացումը շատ հստակ և կոնկրետ պատվեր էր,սակայն Ազգային Ժողովի և Կրթության նախարարության մեր աղբյուրները համառորեն հրաժարվում էին որևե բան ասել։ Երկու խորոված և չորս մանր–մանր կաշառք հետո, հետաքննող լրագրողները հայտնվեցին Մանուշյան փողոցում։

Մանուշյան փողոցը և նրան հարող տարածքը երևանցիներին ավելի հայտնի է որպես «մոլոկանների այգի», և հենց այնտեղ էլ սկսվեց բացվել հրեշավոր դավադրությունների հսկայական կծիկը։ Հետաքննող լրագրողները սկսեցին հարցուփորձ անել մոլոկաններին թե ինչպես են նրանք վերաբերվում օտարալեզու դպրոցների բացմանը։ «Շատ լավ է։ Уже давно пора», – էնտուզիազմով պատասխանում էին Պետրոս Առաջինին խիստ չդզած մարդկանց ժառանգորդները։ Լրագրողները արդեն հուսահատվել էին որևիցէ պիտանի տեղեկություն ստանալ, երբ մի պապիկ ասաց՝ «Անհամբեր սպասում ենք դպրոցների բացմանը։ Մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք Եգորին»

Եգոր Կիպյատկով

Եգոր Կիպյատկով՝ մոլոկան, ծնվել է Ֆիոլետովո գյուղում։ Համարվում է ամենահաջողակ և ամենաազդեցիկ մոլոկանը Հայաստանում։ Դեռ 1988թ. նա առաջինը հասկացավ, որ մոլոկան կանայք կարող են առանց դժողք ընկնելու աշխատել որպես հավաքարար։ Կիպյատկովի բիզնեսը թռիչք ապրեց 90–ականներին, երբ հայ կանայք հասկացան, որ կարող են իրենց վրայից ցրեն տուն մաքրելու պարտականությունը։

Հետաքննող լրագրողները eBay կայքից պատվիրեցին ZZ–Top խմբի երկու դիմակահանդեսային զգեստ և անարգել կարողացան ներխուժել Կիպյատկովի դղյակ։ Նրանց կողմից բացահայտված փաստերը պարզապես սենսացիոն էին։

Հայաստանում արդեն երկար տարիներ է գործում է հզոր մոլոկանական լոբբի։  Այն մեծ ազդեցություն ունի թե՜ ՀՀ Ազգային Ժողովի,և թե՜ մնացած բոլոր պետական գերատեսչությունների վրա։ Հենց ԱԺ–ի կուլուարներում ծնվեց օտարալեզու դպրոցների դավադրությունը։ Կիպյատկովի հանցավոր խումբը համոզել էր պաշտոնյաներին, որ պատրաստվում էր բացել մի քանի օտարալեզու դպրոցներ և դրանով սահմանափակվել։ Սակայն դա ընդամենը առաջին փուլն էր լինելու։ Կիպյատկովի դղյակում հայտնաբերված «Մոլոկանների բազմացման դոկտրինա» փաստաթուղթը պարունակում էր հաշվարկներ, համաձայն որոնց, մոլոկանների ինտենսիվ սեքսուալ հարաբերությունների արդյունքում արդեն 2021թ. մոլոկան երեխաների քանակը պետք է տասնապատկվեր։ Նրանց թվին զուգահեռ աճելու էին թե՜ օտարալեզու դպրոցները, և թե՜ մոլոկանների կողմից զբաղեցված պաշտոնների քանակը։ Կիպյատկովը պատրաստվում էր Հայաստանի տարածքում ստեղծել նոր՝ մոնոէթնիկ և միակրոն պետություն։

Գաղտնալսված զրույցից հետաքննող լրագրողները պարզեցին, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին նենգ մոլոկանները խոստացել էին, որ շաբաթական երկու անգամ կմաքրեն նրա բնակարանը՝ հավերժ։ Պաշտոնյան համաձայնվելիս բացարձակ տեղյակ չէր մոլոկանների հեռու գնացող պլանների մասին։

Հետաքննող լրագրողների թիմը բոլոր բացահայտումները ուղարկել է համապատասխան օրգաններին և անձամբ Աշոտյանին։

Գաղտնի կազմակերպության զինանշանը

Զարմանալիորեն օտարալեզու դպրոցների բացմանը ընդդիմացող բոլոր քաղաքացիները սոցիալական ցանցերում ունեին նույն ավատարը։ Ինչով էր պայմանավորված այդպիսի զուգադիպությունը ArmComedy–ի լրագրողական թիմը դեռ չի պարզել։ Նախնական տվյալներով այդ նշանը կրում է մի գաղտնի հայրենասիրական կազմակերպություն, որը դարեր շարունակ պայքարում և ձախողում է մոլոկանների չար նախաձեռնությունները։ Հետաքննող լրագրողները խոսք են տալիս պարզել և լուսաբանել այդ գաղտնի կազմակերպության գործունեությունը։

Share

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: