Հայաստան է մտնում շաքար ներմուծող երկրորդ օպերատորը

By Sergey

Հայաստանի քաղաքացիները կարող են զգալ նոր օպերատորի քաղցրությունը հունիսից

ԵՐԵՎԱՆ – Մայիսի 14-ին Հայաստանի հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովը հայտարարեց, որ հունիսից Հայաստան է մտնելու շաքար ներմուծող երկրորդ ընկերությունը: Համաձայն տարածված մամլո հաղորդագյորթյան շոտուվ մեծ ներդնումային ծրագրով հանդես կգա Ռուսաստանի «Կալուգայի Սանյոկ» ՍՊԸ-ն, որը հայ քաղցրասեր հասարակությանը կառաջարկի նոր սակագներ շաքարի և շաքարավազի ոլորտում:

«Կալուգայի Սանյոկ» ՍՊԸ-ն արդեն հայտարարել է, որ ներկա գներից լինելու է լուրջ տարբերություն և գործելու է զեղջերի  ճկուն համակարգ ամսեկան 5 կիլոգրամից ավել շաքար օգտագործող ընտանիքների համար:

«Մեր նպատակն է հայ հասարակությանը տրամադրել մատչելի շաքար: Մենք արդեն սկսել ենք ‘Շաքար ամեն ընտանիքին’ ծրագիրը, որի համաձայն, մինչև տարվա վերջ յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է հնարավորություն ունենա օգտվել մեր ծառայություններից,» ասում է ՍՊԸ-ի մամլո խոսնակ Սիբիրսկի Անտոնը:

Նորությունը մեծ աշխուժություն առաջացրեց հայաստանյան քաղցրեղենի շուկայում: Ներկայիս հիմնական շաքարի օպերատոր «ԼՖՍ-Գրուպ»-ը, նախաձեռնեց մի քանի ակցիաներ շուկան պահելու ուղղությամբ: «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր մարտահրավերի,» նշեց «ԼՖՍ-Գրուպ»-ի խոսնակ Ստեփան Շուգարյանը: «Մեր դիրքերը բավական ամուր են երկրում: Ժողովուրդը հասցրել է սիրել մեզ այս տարիների ընթացքում և մենք մեր ուժերի չափով փորձել ենք սիրել ժողովրդին: Այնպես որ չեմ կարծում որևէ մրցակցություն մեզ կարող է վնասել», ասաց Շուգարյանը:

"Դե մի օր պիտի կոտրվեր մենաշնորհը, թե չէ?", Նազարյան

"Այժմ կարող եք ինքներդ ընտրեք, թե որ շաքարվ կտրեք դիմացինի խոսքը", կատակում է Նազարյանը

Երևանում նորությունը առաջացրել է լուրջ հետաքրքրություն և հազարավոր մարդիկ շտապել են դիմել Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովին նոր օպերատորի ծառայություններին բաժանորդագրվելու համար: Երևանի պետական համալսարանի դասախոս Անահիտ Պարոնյանի կարիծոքով` «վաղուց էր պետք այդ երկրորդ օպերատորը: Այո, իրոք շաքարի մենաշնորհ «ԼՖՍ-Գրուպ»-ը մոտ տաս տարի փորձում է մեզ… սիրել մեզ, սակայն մեր կամքին հակառակ, ինչը ենթադորում է միակողմանի հաճույք: Հուսով եմ ապագայում կարող են հայտնվել նաև բրնձի, ալյուրի և այլ ապրանքատեսակների երկրորդ օպերատորներ Հայաստանում:»

Հանրային ծառայությունների համակարգող հանձնաժողովի /ՀԾՀՀ/ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնեց Արմքոմին, որ նոր օպերատորի հայտնվելը կառավարության որոշումն է: «Կառավարությունը որոշեց, որ ժամանակն է ազատականացնել նաև շաքարի շուկան և գուցե նույնիսկ Հայաստանը դարձնել շաքարային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար: Շուտով կստեղծվի շաքարային տեխնոլոգիաների կենտրոն Գյումիում և կհիմնվի  մի քանի շաքարա-պարկ Երևանում:»

ՀԾՀՀ-ին մոտ կանգնած աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ մի քանի տարուց նախատեսվում է նաև շաքար ներմուծող երրորդ ընկերության մուտքը Հայաստան: Ըստ նույն աղբյուրների նախաձեռնությանը հավակնում է միջազգային մեծ հեղինակություն ունեցող ֆրանսիական շաքար ներմուծող մի ընկերություն:

5 Responses to Հայաստան է մտնում շաքար ներմուծող երկրորդ օպերատորը

  1. Pingback: Tweets that mention Հայաստան է մտնում շաքար ներմուծող երկրորդ օպերատորը « Armenian Comedy -- Topsy.com

  2. Levon says:

    “Ժողովուրդը հասցրել է սիրել մեզ այս տարիների ընթացքում և մենք մեր ուժերի չափով փորձել ենք սիրել ժողովրդին:” – verjn a!!! :))))

  3. eva says:

    i like!

  4. Lika says:

    Serioj, lriv hamadzain em #1 commenti het! verchna! and this was a great follow-uo to that: սիրել մեզ, սակայն մեր կամքին հակառակ, ինչը ենթադորում է միակողմանի հաճույք!!!!! super! this was good too: շաքարային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար: vobshe, molodets🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: