ՄՐՑՈՒՅԹ

Այստեղ կարող ես լինել դու

Հարգելի ընթերցողներ, մենք որոշեցինք հայտարարել լավագույն սոցիալական գովազդի գաղափարի մրցույթ: Իհարկե սոցիալական գովազդ ասելով նկատի ունենք ոչ թե հայկական հեռուստատեսության «գլուխգործոցները» այլ մեր նախկինում նկարահանված PSA-ները (սոցիալական գովազդները):

Ինչպես մասնակցել՝ մասնակցելու համար անհրաժեշտ է քոմենթներում  2-5 նախադասությունով նկարագրել Ձեր PSA-ի միտքը: Անպայման նշեք Ձեր էլեկտրոնային հասցեն:

Ինչպես է ճանաչվում հաղթողը՝ հաղթողին ընտրում է ԱրմՔոմեդին: Հաշվի են առնվում մի քանի չափանիշներ՝ որքանով միտքը բացեց, որքանով միտքը վերջն էր և որքանով միտքը մորթ էր: Բացի դրանից միտքը պետք է հեշտ նկարվի և ամենակարևորը համապատասխանի մեր նախորդ PSA-ի ոգուն: Ժյուրին շատ արդար և անկոմնակալ է՝ նույնիսկ ունենք մեր անկողմնակալությունը հաստատող փաստաթուղթ Արդարադատության նախարարությունից:

Ինչ մրցանակ է ստանում հաղթողը՝ հաղթողը նկարահանվում է իր իսկ առաջարկած PSA-ում և հավերժ անմահանում է մեր կայքի էջերում և իհարկե YouTube-ում: 2-րդ, 3-րդ տեղերի համար դեռ բան չենք մտածել, բայց կմտածենք:

Ինչպես ըմբռնել մեր PSA-ի ոգին և ոճը՝ պարզապես դիտեք ստորև բերված նախորդ 7 հոլովակները:

Հնարավոր է ներկայացնել մեկից ավելի հայտ, վերջնաժամկետն է մարտի 29-ը, իսկ հաղթողին կհայտարարենք մարտի 31-ին, որ չասեք ապրիլի 1-ի կատակ էր:

Անհամբեր սպասում ենք, կարծում ենք կարգին կտժժանք: Բոլորին հաջողություն:



Advertisements

15 thoughts on “ՄՐՑՈՒՅԹ

  1. 2 հատ
    * * * * * * * *

    դուք գովազդային գործակալ եք? և մտածում եք արդյոք կարելի է ստել գովազդի տեքստում?
    դուք կարծում եք թե մարդիկ գիտեն են 7 մեգաբիթ բառակապակցության նշանակությունը??? Դուք միամիտ եք:
    -մի երկմտեք!! լկտիաբար ստեք Ձեր գովազդներում, չէ որ ոչ ոք չի ստուգում:

    * * * * * * * *

    դուք ցանկանում եք բթամիտ երևալ, ինչպես Ձեր համակուրսեցիները/համադասարանցիները?
    դուք զզվել եք Ձեր բարձր մակարդակից և այլևս չեք ցանկանում սովորել? նախընտրում եք կաշառքով ստանալ ԶԱՉՅՈՏԸ…
    -նայեք Ձեր շուրջը, բթամտությունը հաղթում է, տխմարությունը հարստացնում է, լկտիությունը գովելի է վերջապես…
    արդ!! մի ամաչեք,
    -զարգացրեք Ձեր բթամտությունը: (կամ -այցելեք «Օլիգարխ» կենտրոն բթամտության մասնավոր պարապունքների)

  2. Уже май на дворе а вы пока не сдохли от подорожаний газа, воды и продуктов первой необходимости? Значит вы участник государственной программы по изменению демографии в Армении. Сте ми хат дамбдштам у верчум. Если вы выжили, значит вы должны быть в состоянии сделать новых детей для новой Армении.Все неудачные попытки будут засняты на видеокамеру с целью последующей оплаты.

  3. Դու ԱՄԱՉՈՒՄ ես…
    որովհետև հայ ես… բայց Տերյանի “Լճակը” սովորելու փոխարեն Եվա Ռիվասի երգի բառերն ես տենդագին անգիր անում???
    Ապրիլիլ-24 ը “նշում ես” անմար կրակի մոտ”եղեռն գնալով”… իսկ փետրվարի 27-ին գնում ես “Սումգայիթ” էլի նույն անմար կրակի մոտ???
    կախվածություն ունես Facebook-ից ու Одноклассники- ից… այնտեղ ստատուսներդ գրում ես հայերեն կամ ռուսերեն, բայց անգլերեն տառերով??? մեկ մեկ էլ անգլերեն, որ բոլորին թվա, որ դու ԴԵՄՔ ես…
    friend-ներիդ ու друзья- ներիդ շարքերում լիքը ադրբեջանցի ու թուրքա … ու դու “ուղղակի” շփվում ես իրենց հետ ինչպես մարդկանց հետ ու դա քեզ նույնիսկ դուր է գալիս…???
    ՄԻ ԱՄԱՉԻ’Ր, .. ՉԷ ՈՐ ԴՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՍ… ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ… ու վերջապես … արդեն 21-րդ ԴԱՐՆ է …

  4. VERTU…. aayyyyyaayyy :)))) LOL…

    P.S. es Armcomedy -in xorhurd ktayi vero – comment- arac andzancic astghabashkhakan gumarner gandzel dzer site um irenc link er@ teghadrelu hamar.. 🙂 )))) Che vor da taqnvac govazd e.. :)))) dra hamar el dzer 2-y 3 chi darnum… 😉 ❤

  5. Nice going ))) sharunakum enq chenq dadarum )))
    Tat jan iranc saytum mer linqy enqan enq drel vor iranq arxayin karan mi tari iranc linky dnen )))

  6. Նոր սերնդի շինարարներ` քանդենք օպերան, կառուցենք `Այա Թոլլա Խոմեյնիի անվան ազգային ազատագրական մզկիթ ու ողջ ապագայի սերունդները հպարտությամբ երեկոները աղջիկ կկպցնեն նրա մոտ:

  7. Դու ԿեՊեԶեյում ես? քեզ ամեն երեկո դաժանորեն ծեծում ու նվաստացնում են մլիցեքը? ուզում են որ ստորագրես, որ տնտեսական ճգնաժամի պատճառը քո կոշկակարի բուտկում դրամարկղային ապարատ չդնելնա? Դու ունես փրկություն` ՏՌՈՒՍԻԿԻ ՌԵԶԻՆ: ԳԻՇԵՐԸ ԾԱԾՈՒԿ ԿԱԽՎԻՐ!!!

  8. Արթնացել ես լավ տրամադրությամբ? Շորերդ մաքուր եւ արդուկված քեզ են սպասում? Քթիդ տակ երգելով գալիս ես դեպի կանգառ? Մենք կօգնենք քեզ ձերբազատվել այս ամենից:
    8 համար մառշուտկի վարորդներ

  9. ես մտածում էի գոնե մեկը կարդացել է իմ գրածը … պարզվում է ոչ…:(((

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s