Բրյուսովի համալսարանը հայտարարել է մարտի 8-ը բաց դռների օր

By Sergey

Պոլիտեխցիների փաստահավաք խումբը Բրյուսովի մոտ ակցիայի նախաշեմին

Մինչ կրքերը թեժանում են մարտիության շուկայում, Երևանի ամենագրավիչ ԲՈՒՀ-ը հայտարերել է իր տոնական ակցիայի մասին: Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանը մարտի ութը հայտարարել է բաց դռների օր պոլիտեխնիկի ուսանողների համար: Միայն այդ օրը պոլիտեխցիների (ավելի քիչ հայտնի որպես ԵՊՃՀ) համար ուսանողուհիների հետ ծանոթանալը կլինի 50%-ով ավելի հեշտ (մյուս ԲՈՒՀ-երի համար` միայնս 15% ավելի հեշտ): Ուսանողուհիները այդ օրը չեն կոպտի կամ ձեռ առնի կարոտած հայացքով Բրյուսովի դռների շուրջը հավաքված երիտասարդներին:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 2-դ կուրսեցիների մոտ այդ առումով մարտի սկզբից սկսվել էին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: Կիբերնետիկայի բաժնի ուսանող Զավեն Քյարթյանցը նշեց` «Սովորաբար ես կանգնում եմ Բրյուսովի դրսում ժամը 1:00-ից մինչև 3:30 և ինձ ոչ ոք չի նկատում: Ինձ չէին օգնում նույնիսկ ամենասուր կոշիկները, գլամուրային շալվարը և բջջայինիցս  բոցաշունչ կլկլացող Թաթուլը… Բրյուսովի աղջիկների անտարբերությունը իմ կյանքի ամենամեծ մարտահրավերն է.. Բայց այս ակցիայի շրջանակներում ես ունեմ լուրջ հնարավորություն առնվազն մի քանի հեռախոսի համար վերցնել:”

Ակցիայի կապակցությամբ կտրուկ քննադատությամբ են հանդես եկել Գյուղինստիտուտի (ավելի քիչ հայտնի որպես Ագրարային համալսարան) և ԵՊՀ-ի Ռադիոֆիզիկայի և Իրավաբանական ֆակուլտետները: Վանիկ Խաչիկյանը, գյուղինստիտուտի ուսխորհրդի նախագահ. «Մենք անընդունելի ենք համարում նման խտրականությունը: Մենք Բրյուսովի շրջկայքում ամսեկան տեղակայում ենք 50-60 սև ակնոցներով միայնակ երիտասարդներ, որոնցից միայն 10-20%-ն է հասնում հաջողության և ստանում լիարժեք պատասխան ‘ժամը չեք ասի?’ հարցին: Մինչ օրս մենք ունենք ընդամենը 7 հեռախոսի համար, և 5 պայմանավորված ժամո, որից 3-ին աղջիկը չի ներկայացել..  Բնականաբար մենք պահանջում ենք, որ մարտի 8-ը  լինի լիարժեք բաց դռների օր բոլոր ԲՈՒՀ-երի համար, այլ ոչ միայն Պոլիտեխի:”

Բողոքների ալիքին միացել է նաև բժշկական համալսարանը

Հայտարարությանը միացավ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ուսխորհուրդը: “Մեր առաջ ծառացել են նույն մարտահրավերները, ինչ պոլիտեխցիների մոտ: Մեր երկու ԲՈՒՀ-երի ուսանողներն էլ ուս-ուսի ամեն օր հսկում են Բրյուսովի շքամուտքի սահմանները,» ասաց ուսխորհրդի նախագահ Սիմոնյանը: «Այսքանի հետո նման կողմանակալությունը մեզ համար վիրավորական է: Մենք կոչ ենք անում մեր պոլիտեխցի գործընկերներին վայր դնել բաց դռների օրվա մանդատները և բոյկետել Բրյուսովի շրջակայքը մինչև հավասար պայմանների վերականգնումը:»

Բրյուսովի ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափոյանը համերաշխության կոչ արեց բոլոր ԲՈՒՀ-երի ուսխորհուրդներին: «Ես իհարկե հասկանում եմ բոլոր դժգոհությունների պատճառը, սակայն մենք նպատակ չունենք խտրականությամբ մոտենալ մեր մոյւս ԲՈՒՀ-երի գործընկերներին: Պարզապես այս պահի դրությամբ աղջիկների խնդիրը ամենասուր կերպով դրված է հենց ԵՊՃՀ-ի առջև: Մենք պատրաստ ենք նմանատիպ ակցիաներ կազմակերպել ապրիլի 7-ին մոյւս ԲՈՒՀ-երի համաև և նույնիսկ ամբուլատոր այցելություններ կազմակերպել անհրաժեշտության դեպքում: Ի դեպ արդեն կարող եք գտնել գրախանութներում ‘Ինչպես ծանոթանալ հայ աղջիկների հետ – 10 հարց ու պատասխան’ 350 էջանոց բուկլետը,» ավելացրեց Ափոյանը:

11 Responses to Բրյուսովի համալսարանը հայտարարել է մարտի 8-ը բաց դռների օր

  1. Lila says:

    “Boc” er LOL )))))))))))))

  2. Tatevik says:

    Մարտի 8-յան ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ…
    ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է Հայաստանի հասարակայնության հետ կապերի հանրույթը…

    Այսօր (08.03.2010) ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետից ստացված մամլո հաղորդագրությունից տեղեկացանք, որ ի պատասխան Բրյուսովի համալսարանի Մարտի 8-յան ակցիայի ռոմանոգերմանականը հայտարարել է “ԿՐԿՆԱԿԻ” ակցիա (2in1) …ակցիային կարող են մասնակցել միայն ԵՊՀ արևելագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, այլ ֆակուլտետեներում սովորող օլիգարխների տղաները և արտասահմանցի ուսանողները…🙂😉🙂
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8…

  3. Gohar M. says:

    Nice!!!! Love this one!!!

  4. Gohar M. says:

    P.s. Իսկ ինչու է իմ avatar-ն ԱՅԴՔԱՆ սարսափելի o_O?!?!?!?!?

  5. Tatevik says:

    Gohar jan indz nayi qez xghcha😉
    ayyyy ArmComedy… erexun ban chases! es mi hat dziuk unem… inqna nkarel u shat em sirum ed nkar@…

  6. Krist says:

    “…Մինչ օրս մենք ունենք ընդամենը 7 հեռախոսի համար, և 5 պայմանավորված ժամո, որից 3-ին աղջիկը չի ներկայացել…” իսկ ներկայացած երկուսն էլ աղջիկ չէին :))))))))))))

    շատ լավն էր🙂

  7. Gohar M. says:

    uhm… Yes Tatevik, i do look better than you!!!
    ArmComedy jan, i wander um patverov e ayd erexan patrastum?! evs mek boxok! Inchu im orok brusovi us-xorhurde nman akcianer cher kazmakerpum😦

  8. Ira says:

    Verjn eer. loooooooooool

  9. Armen says:

    Gohar M . Այժմ այդ հարցը մենք քեզ ենք ուղղում: Իսկապես, ինչու…

  10. ՈՄՆ ՄԵԿԸ says:

    Bravo! shat lavn a! apsos chisht chi! Bryusovciner@ spasvacic aveli barehambyur en. Verjiverjo XELOQNERI miak hamalsarann e bryusov@!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: