Անփորձ ‘Մաֆիա’ խաղացողը (Շենգավիթ) սպանեց երեք խաղընկերների

By Sergey

Մաֆիայի սիրահարները հաշվի չէին առել քյափի 7-ով խաղացողի անփորձությունը

Շենգավիթ համայնքի բնակիչ Մամիկոն Արիստակեսյանը Մարտի 4-ին բերման ենթարկվեց կենտրոնի ոստիկանության բաժին: Ինչպես տեղեկացրեցին ոստիկանության լրատվական բաժնից Արիստակեսյանը առաջին անգամ էր խաղում մաֆիա և երկրորդ գիշերվա ընթացքում սպանեց նույն համայնքի երեք  բնակիչների:

Խաղի շերիֆ Միասնիկ Սարիբեկյանը նկատեց` “Ինձ բազմիցս ասել էին, որ Մամիկոնը դեբիլ է, սակայն ես չէի գիտակցել այդ հանգամանքի լրջությունը…  Փաստորեն սա իր առաջին խաղն էր, և նա ամեն ինչ լուրջ էր ընկալում: Կարծում եմ մաֆիոզների առաջին գիշերվա սպանությունը խորը ազդեցություն ունեցավ Մամիկոնի վրա…”

Խաղի մասնակից շարքային կարմիր Ահարոն Սֆաթյանը, Շենգավիթի համայնք, ապշած է սպանույունից` “Ես ապշած եմ սպանությունից: Առաջին կռուգում իրոք կրքերը շատ թեժ էին, և ես ինքս անկեղծորեն ատում էի մաֆիոզներին… Սակայն չեմ կարծում, որ Մամիկոնը պետք է սպաներ բոլոր 3-ին.. Եթե նա սպաներ մեկին, ապա մյուսները պարզապես կհանդարտվեին.. Մամիկոնը ուղղակի նյարդայնացավ նրանց  լկտի մեղադրանքներից կարմիրների նկատմամբ:”

Միասնիկ Սարիբեկյանը արձագանքեց այս նկատառմանը` “Ինձ ասել էին, որ Սֆաթյանը ևս ըստ էության դեբիլ է, սակայն ես չէի կարծում որ դա կազդի խաղի վրա: Նա միակն էր, որ ծափահարում էր, երբ Արիստակեսյանը սպանեց 3 խաղացողների..  Չեմ կարծում, որ երբևէ նորից խաղամ մաֆիա այդ համայնքում”:

Սևերի բարեկամները խոստանում են վրեժ(խնդրություն)

Մաֆիոզների սպանված Դոնի բարեկամ Կարեն Սիսակյանը, Շենգավիթ համայնք, կիսվեց ԱրմՔոմի հետ` “Իհարկե մեզ այժմ դժվար է գնահատել կատարվածի ամբողջ ծանրությունը.. Մենք փորձում էինք Աշոտին /Դոն/ հետ պահել այդ խաղից և մանավանդ սև լինելուց, սակայն նա ինքնութրույն ընտրեց այդ ճանապարը… Անկեղծ մենք չենք մեղադրում Արիստակեսյանին: Նա արեց այն, ինչ կաներ յուրաքանչյուրը նման իրավիճակում.. բայց ամեն դեպքում մեր երեխաները դեռ կխաղան այս սրիկաների հետ տարիներ հետո և նրանք կզգան մեր զայրույթը հենց առաջին գիշերը աչքը կպցնելուն պես:”

Միասնիկ Սարիբեկյանը արձագանքեց այս նկատառմանը` “Ինձ ասել էին, որ Շենգավիթը առանձնապես բարենպաստ համայնք չէ նման խաղերի համար.. նույնիսկ չգիտեմ, թե ինչու այնտեղ խաղացինք: Ամեն դեպքւմ ուրախ եմ, որ սև չէի այս խաղում:”

Իսկ Արիստակեսյանը` քյափի 7, իր առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց` “Ես չեմ զղջում իմ արածի համար: Նրանք հենց առաջին գիշերը սպանեցին Մարիամին, որը ինձ շատ մոտ տղու քույրն է,” նկատեց Շենգավի համայնքի բնակիչը: ” Այո, ես խախտեցի կանոնները և մի թեթև բացեցի աչքս գիշերվա ընթացքում, բայց դա արժեր նրան, որ պատժվեն մաֆիոզները: Նրանք փորձում էին սպանել ևս մի քանի կարմիրների, որոնց կորուստը կնշանակեր կարմիների պարտություն.. Ես հպարտ եմ, որ կանխեցի դա,” եզրափակեց Արիստակեսյանը:

Շենգավիթի ոստիկանության ավագ հետաքննող Նորայնր Շահումյանը հայտնեց` “Մենք քննում ենք դեպքի բոլոր մանրամասները: Մենք արդեն պարզել ենք, որ իրոք առաջին գիշերվա աընթացքում սևերը անհիմն հանել էին Մարիամին, որը մեր վարչության աշխատակիցներից մեկի զարմուհին է: Վստահ եմ` հետաքննությունը ցույց կտա, արդյոք Արիստակեսյանը իր քյափի 7-ով իարավասու էր բացել աչքերը երկրորդ գիշերվա ընթացքում, թե դա խաղի կանոնների լուրջ խախտում էր:”

'Ես նույնպես վրդովված կլինեի, եթե իմ աչքի առաջ հանեին անմեղ կարմիր խաղացողի' Հարությունյան

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պնդում է, որ Արիստակեսյանի քայլը ինքնապաշտպանություն էր. “Երիտասարդը գիտակցում էր, որ քյափի 7-ով երկար չի մնա խաղի մեջ և հավանաբար նրան կհանեն հենց հաջորդ գիշերը: Կարծում եմ, որ Արիստակեսյանը արեց այն, ինչ կաներ յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի,” ասաց Շենգավիթում բնակվող Օմբուդսմենը:

Այս պահին Շենգավիթ համայնքում ժամանակավոր արգելված է մաֆիա խաղի միջոցառումները առանց թաղապետարանի հատուկ թույլատվության: Իսկ համայնքի բնակիչները արդեն պատրաստվում են դատարանի առջև կազմակերպել Արիստակեսյանի պաշտպանության ցույցեր:

2 Responses to Անփորձ ‘Մաֆիա’ խաղացողը (Շենգավիթ) սպանեց երեք խաղընկերների

  1. Tatevik says:

    Aysor mamulin e ugharkvel hetevyal haghortagrutyun@…
    Ays aritov arajarkum em havaqvel u mafia xaghal!!!😉

  2. Artak says:

    Oղորմի անցավորաց!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: