Ջոլին պատրաստվում է որդեգրել հայ երգիծաբանին

By Sergey

Հոլիվուդյան աստղը վճռական է Հովիկի որդեգրման հարցում

Երկուշաբթի հաստատվեց վերջին ամիսներին շրջանառվող լուրը` Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարեց հայ երգիծաբան Հովիկին որդեգրելու մտադրությունը:  Անհավանական թվացող գործարքը նախատեսվում է իրականացնել  արդեն մարտի վերջում: Ջոլիի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն “Հովիկի որդեգրման բանակցությունները արդեն ավարտական փուլում են Հայաստանի իշխանությունների հետ”:

Հիշեցնենք, որ հումորիստը հանդիսանում  է հայ հեռուստաեթերի առավել համով կերպարներից մեկը և արդեն վաղուց է արթնացնում միայնակ ընտանիքների հետաքրքրությունը: Հովիկը, սակայն, բավական բացասական արտահայտվեց Ջոլի-Պիտ զույգի նախաձեռնության վերաբերյալ:

'Լավ, ինչ է նշանակում 'որդեգրենք Հովիկին'.. սա ուղղակի ծիծաղելի է..' Հովիկ

“Ինձ ջղայնացնում է նման անտակտությունը.. Ինչ է նշանակում` որդեգրենք Հովիկին? Ես 30 տարեկան մարդ եմ, ընտանիք ունեմ, ի վերջո հազար ու մի հեռուստածրագրի մեջ եմ: Ինչու ինձ պետք է ԱՄՆ-ից ինչ-որ մեկը գա և որդեգրի?,” կիսվեց Հովիկը լրագրողների հետ: “Չե դուք պատկերացրեք աբսուրդության աստիճանը` ինձ` եքա 30 տարեկան մարդուն, գան ու որդեգրեն? Մարդու ծիծաղն է գալիս նույնիսկ”, հավելեց նա:

Սակայն ամերիկյան կողմը բավական լուրջ մտադրություն ունի է այս հարցում և արդեն սկսել է փաստաթղթերի հավաքը: Ջոլին կոշտ արձագանքեց դերասանի դժգոհությանը` նշելով` “Ես վստահ եմ, որ Հովիկին ավելի լավ կլինի մեր առանձնատանը Լոսում: Բռեդը արդեն գնել է փափուկ շորիկներ ու կահավորել է խաղալիքներով սենյակը: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մեզանից լավ հոգալ այդ համով տղու բոլոր կարիքները: Ամսվա վերջում նա պետք է լինի Կալիֆորնիայում` մենք նույնիսկ արդեն պայմանավորվել ենք նրան տեղավորել լավագույն մասնավոր դպրոցներից մեկում:”

Հովիկի կողքին կանգնեցին ազգայնական ուժերը` Դաշնակների գլխավորությամբ: Դաշնակների խոսքով “մեր ազգին վայել չէ հանձնել օտարներին մեր երեխաներին: Վստահ ենք, որ կգտնվեն բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք մեծ ցանկություն կհայտնեն որդեգրելու Հովիկին”, ասված էր ՀՅԴ մամլո հաղորդագրության մեջ:

'Ինձ դժվար է բաժանվել իմ ընկերոջից, բայց դա իր ապագայի հարցն է.. գուցե, երբ մեծանա վերադառնա..' Մենչ

Սակայն երգիծաբանը բավական կտրուկ արձագանքեց նաև այս հայտարարությանը` “Իմ խնդիրը ոչ թե այն է, որ ինձ ամերիկացի կամ հայ ընտանիք որդեգրի, այլ որ ինձ հանգիստ թողնեն: Ես արդեն 30 տարեկան հասուն մարդ եմ.. ընտանիք ունեմ.. լուրջ հեռուստածրագրերով եմ զբաղվում.. Գժվել են սաղ, արա..”

Հարցի պարզաբանման համար ներգրավվեց նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը: Վեճի լուծման նպատակով ստեղծվավ ժամանակավոր հանձնաժողովը պետք է վերլուծի բոլոր հանգամանքները և որոշի, թե որ ընտանիքի հետ ավելի հարմար է կցել Հովիկին:

Հանձնաժողովի նախագահ Ատոմ Լրջյանը ասացԱրմՔոմին` “Մեզ համար կարևոր է ոչ թե ընտանիքի ազգային պատկանելությունը, այլ այն հանգամանքը, որ բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը փոքրիկի լիարժեք կյանքի համար: Մենք կարծում ենք, որ Ջոլիի և Պիտի սիրով և հոգատարությամբ շրջապատված` Հովիկը ավելի երջանիկ մարդ կմեծանա, ինչը ամենակարևորն է նման հարցերում:”

Հովիկի գործընկեր և հայտնի հաղորդավար Մենչը ևս համաձայնվեց հանձնաժողովի եզրակացության հետ` “Այո, ինձ երևի ամենադժվարը կլինի հրաժեշտ տալ Հովիկին, սակայն ես կարծում եմ նրա ապագայի համար ավելի լավ կլինի ամերիկյան ընտանիքի կողմից որդեգրումը.. Գուցե նա հիմա դա չգիտակցի, բայց երբ մեծանա, վստահ եմ շնորհակալ կլինի մեզ:”

Հովիկը մյուս կողմից վճռական է դիմադրելու մեծահարուստ ամերկացիների մեկնած ձեռքին. “Ախր.. ախր, ես մեծ մարդ եմ, երեխա չեմ: Արդեն 30 տարեկան եմ, ամուսնացած եմ.. ինչ որդեգրել, ինչ Ջոլի.. հո դուք աննորմալ չեք..” նշեց փոքրիկը լրագրողների հետ վերջին հարցազրույցում:

9 Responses to Ջոլին պատրաստվում է որդեգրել հայ երգիծաբանին

  1. tsiran says:

    LOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOL

  2. Davit says:

    Դուք ԴԵՄՔ եք :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

  3. Adam says:

    I liked this article, it’s really a good one, and laughed a lot during reading!

  4. Ruzetta says:

    lavn eeeeeeeerrrr :D:D:D:D:D

  5. Tatevik says:

    Ete nayeq Joly i demqin … Hovikin cheq naxandzi!!! inch agresia.. inchu??? vorteghic… ? 5W-answers!!!😉
    Menq qez chenq ta mer Hovoyin!!! ay char 47 kiloyanoc gexeckuhi… asac Karen Ghazaryan@ stanalov ays lur@…
    chgiteq ov e verjins???
    Isk ete uzum eq imanal te voch e Karen Ghazaryan@ Mafia xaghaceq!🙂 lav tema eeee nor article i hamar… MAFIA !!! …

  6. Pingback: Տեղեկատվական պատերազմն ու խաղաղությունը բլոգոսֆերայում « Հայկական լրատվական բլոգ

  7. arthur says:

    Sireliners inchpes misht aveli antakt u chiqer pahanchox humor chei kardacel!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: