Եվրատեսիլ – Ազատության հրապարակ – հիվանդանոց

by Narek

Eva Rivas Eurovision Armenia

Փորձագետների կարծիքով երգչուհու ոտքերը 'մորթ են'

SMS-ների ճնշող մեծամասնությամբ ժամանակավոր հայրենադարձ երգչուհի Եվա Ռիվասը ստացավ Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք: Հնարավոր չէ հարգանքի տուրք չմատուցել այդ տաղանդաշատ երգչուհուն և չընդունել, որ Ռիվասը իրոք շատ գեղեցիկ ոտքեր ունի: Բացի գեղեցիկ ոտքերից Ռիվասը ունի նաև գեղեցիկ ատամներ, մազեր, քիթ, աչքեր ու տասից ավելի նկարներ, որտեղ այդ ամենը շատ գեղեցիկ համադրվում է: «Ես իրոք շատ վաղուց էի երազում Հայաստանը ներկայացնել այդ մրցույթում, մոտ երեք-չորս շաբաթ է, ինչ երազում էի, և վերջապես Հայաստանի բեմերում այսքան քրտնաջան աշխատանքից հետո,՝ էն մի համերգս նկատի ունեմ, ժողովուրդն ինձ անկեղծ սիրեց և գնահատեց:» – նշեց Եվան: Մեր հարցին, թե ինչպե՞ս է երգչուհին պատրաստվելու ելույթին, նա նշեց, որ հույս ունի մինչև մայիս սովորել ճիշտ արտասանել Apricot բառը: «Դա մի փոքր դժվար է, բայց ընտիր մասնագետների հետ եմ հիմա աշխատում, հուսով եմ կհասցնեմ սովորել ճիշտ արտասանել Eipricot բառը»- պատասխանեց ժպտերես գեղեցկուհին:

Յուղում է ջանը

Սփյուռքահայ երգիչ Անդին արդեն առիթավորվել է Եվա Ռիվասի հաղթանակով և պատրաստվում է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ 2011-ին: «Շատ ահավոր է, որ հաղթեց Ռուսաստանից երգչուհին, կարծում եմ՝ սա սփյուռքի համար մեծ հնարավորություններ է բացում փող աշխատելու առումով:»

Սակայն քթի մեջ նվնվալու վարպետի ուրախությունը երկար չտևեց, քանզի ևս մի ազգությամբ հայ աստղ մտադիր է ներկայացնել Հայաստանը մնացած բոլոր Եվրատեսիլներում: «Կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է իմ comeback-ը անելու համար, և ես սիրով թույլ կտամ Հայաստանին թույլ տալ ինձ  ներկայացնել իրեն այդ եվրոպական մրցույթում», – ասաց 64-ամյա երգչուհի Շերը: «Հաստատ ես կանցնեմ, քանի որ երեկ Շառլ Ազնավուրի հետ խոսեցի և իմացա որ նա չի մասնակցելու մրցույթին, այսինքն մրցակից չունեմ:»

Մինչ հայ ազգը համակերպվում է այն մտքի հետ, որ իրեն ներկայացնելու է Շերը, երգչուհի Էմմին դիմեց ամենադաժան քայլին. արեց այն ինչն արգելված էր ՄԱԿ-ի 1972թ. անվտանգության կոնվենցիայով: Էմմին խաբար տվեց մամային: Անսպասելիորեն Ռազմիկ Ամյանն էլ խաբար տվեց Էմմիի մամային և Երևանում սկսվեցին հանրահավաքներ երգչուհու ձայները վերականգնելու համար:

Քաղաքագետը մտահոգ է

Քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը վտանգ է տեսնում նման հանրահավաքներում՝ «Իրավիճակը շատ պայթուցիկ է: Էմմիին քվեարկած քաղաքացիները պատրաստվում են մնալ Ազատության հրապարակին հարող տարածքում մինչև արդարությունը վերականգնվի: Սակայն Ռիվասի կողմնակիցների համբերության բաժակը մի օր կսպառվի: Փետրվարի վերջին-մարտի սկզբին նման իրավիճակը գերպայթուցիկ է:»

մե՞նք ստեղ պրի չյոմ

Մեր հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ Էվա Ռիվասը անսպասելիորեն այդքան շատ ձայներ հավաքեց, հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ «Ես չեմ հասկանում, թե ինչու եք այդ հարցը ինձ տալիս: ՀՀԿ-ն ստեղ ի՞նչ կապ ունի: Ես անկեղծ ոչ մի կապ չեմ տեսնում անսպասելորեն շատ ձայներ հավաքած երգչուհիների և ՀՀԿ-ի միջև:»

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը այլ կարծիքի էր. «Ռիվասի հաղթանակը վառ օրինակ էր, որ իշխանությունները վերարտադրվելու համար պատրաստ են յուրաքանչյուր քայլի՝ նույնիսկ Եվրատեսիլում ակնհայտորեն ձանձրալի երգ ներկայացնելուն. այս ռեժիմի համար դա նորմալ է»:

ԵԱՀԿ դիտորդների կարծիքով, որոշակի խախտումներ տեղի ունեցել են SMS-ներ ուղարկելու գործընթացում, սակայն քվեարկությունը հիմնականում համապատասխանել է եվրոպական չափանիշներին:

Վերջապես Եվրատեսիլի հետ կապված քննարկումների արդյունքում հիվանդանոցներ են տեղափոխվել 419 մարդ: Հիվանդներից մեկը՝ ոմն Միքայել Զ., կարճ հարցազրույցում նշեց՝ «Եթե մեկն էլ մոտս տա Եվրատեսիլի, Ռիվասի, կամ Էմմիի, կամ Ռազմիկի անունը, ես խոստանում եմ նրա աչքը միացրած պայալնիկ մտցնել»:

Եվրատեսիլի ժյուրին արդեն պատրաստվում է դատել Հայաստանի ներկայացուցչուհուն: Բոլոր դատավորները զինված կլինեն աստիճաններով և 3D ակնոցներով` առավել լիարժեք գնահատելու Ռիվասի տաղանդները:

ArmComedy-ի խմբագրությունը գտնում է, որ երիտասարդ տղաներն ու աղջիկները  SMS-ներ ուղարկելու փոխարեն կարող էին շատ ավելի հետաքրքիր բաներով զբաղվել փետրվարի 14-ին՝ սիրահարների տոնին:

Share

31 Responses to Եվրատեսիլ – Ազատության հրապարակ – հիվանդանոց

  1. Suicide Bomber says:

    Cncox er!!!

    […]Քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը վտանգ է տեսնում նման հանրահավաքներում՝ «Իրավիճակը շատ պայթուցիկ է: Էմմիին քվեարկած քաղաքացիները պատրաստվում են մնալ Ազատության հրապարակին հարող տարածքում մինչև արդարությունը վերականգնվի: Սակայն Ռիվասի կողմնակիցների համբերության բաժակը մի օր կսպառվի: Փետրվարի վերջին-մարտի սկզբին նման իրավիճակը գերպայթուցիկ է:»[…]

  2. Vai, tsitsaxic mera :D))))))

  3. Davit says:

    “Եվրատեսիլի ժյուրին արդեն պատրաստվում է դատել Հայաստանի ներկայացուցչուհուն: Բոլոր դատավորները զինված կլինեն աստիճաններով և 3D ակնոցներով` առավել լիարժեք գնահատելու Ռիվասի տաղանդները:” sra vra divanic @ngel em :DDD

  4. rob says:

    Akher shat lav ek grel iys lurg patmutyan masen. hetakrker ar, shat……

  5. SRK says:

    Էս Եվրոտեսիլը իրոք արդեն նյարդաբջիջներիս վրայա ազդուուուուում:Եթե մեկն էլ մոտս տա Եվրատեսիլի, Ռիվասի, կամ Էմմիի, կամ Ռազմիկի անունը, ես խոստանում եմ նրա երկու աչքն էլ միացրած պայալնիկ մտցնել,Միքայել Զ.-ի նման,ու կտրել նրա լեզուն:

  6. Hermine says:

    shat lavn er, lav eq grel ))) ahagin cicaxeci :D:D:D:D:D:D

  7. Liana says:

    im kardacac amenaobjective lusabanumn er:))

  8. Tatevik says:

    Azatutyan hraparak@ datapartvac e hanrahavaqneri! ete qaxaqakan chen apa qaxaqakan en..😉

    P.S. Espes vor sharunakvi 2-rd Marti mek ev aryunot erkushabti kunenanq! Astvac heru pahi..🙂

  9. Sabbi says:

    Ավելի հետաքրքիր ինչով զվաղվեին Սիրահարների օրը երիտասարդ տղաներն ու աղջինկերը, դրանից էլ հետաքրքիր բան? Ուրիշ ժամանակ կասեն, թե մեր ջահելությունը մշակույթից ու արվեստից հեռու ա: Ես կարծում եմ, որ մեր ջահելությունը այսպես խոսողների բերանը ամուր ծեփեց` ցույց տալով, որ իրենք ոչ միայն հասկանում են բարձր արվեստից, այլև կարող են ըստ արժանվույն գնահատել համաշխարհային փուշափության այնպիսի կրծքեր և համաշխարհային չինարության այնպիսի ոտքեր, ինչպիսին Ռիվասինն են: Գեղանկարչության ու քանդակագործության ճիշտ ընկալումն ու արժևորումը մեր ջահելների միակ ուժեղ կողմը չի: Գեղեցկաորս աչքերի հետ նրանք ունեն նաև ծայրահեղ ֆալշաիգնոր ականջներ, պայթյունավտանգ գենիտալներ և հեզաճկուն ձեռքեր: Կեցցե մեր ջահելությունը! ՈՒռա!!!!!

  10. iReporter says:

    Շատ լավն էր, աբրեք !!! Եվրախորհրդի մասով լավ ենք պրծել, թե չէ մարդ ես, մեկ էլ քվեարկելու ձայնից զրկեին մեզ Եվրատեսիլի ժամանակ, բա Ռուսաստանին ով էր ձեներ տալու՞՞՞ :))))

  11. armcomedy says:

    Thank you, thankyouverymuch!

  12. մ-ՕլՕ-դեց , մեռա ղժժալեն ։)

  13. atoric_ynGnox says:

    ՄՈՒՀԱՀԱՀԱՀԱՀ… աթՕռից ընԳա

  14. Աննա says:

    Կամ էլ` ԵԱՀԿ դիտորդների կարծիքով, որոշակի խախտումներ տեղի ունեցել են SMS-ներ ուղարկելու գործընթացում, սակայն դրանք քվերակության արդյունքների վրա էական ազդեցություն չէին կարող ունենալ…

  15. Anna says:

    Emmy u Mihran eluyte artakarg er. Bnakanabar ardyunqnere kexcvel en. Ete miayn Emmy-i u Mihrani barekamnere qvearkac linein, hastat irenc haytararac tvic bardzr kliner.

    Evan ete aydqan hayrenaser e tox hayeren xosal imanar. Ergel chi karoxanum u enhanrapes ov e? erbevice sranic araj lsel eiq nra masin? ayd “mijazgayin” mrcuytneri masin vor asum en, bolore Rusastanum en exel, 3-ic meke Tashiri mrcanakn e, 1-Don Rostovine, myusn el nman mi ban, pastoren Rusastane hamarvum e mijazgayinner… Evratesile hayrenakan ergeri mrcuyt che.
    Ete Evayin kamac-kamac pordzein show business mtcnel, kendunver, bayts espes nuynisk chezoq mardik, aysqan anardarutyune tesnelov entagitakcabar sksum en atel nran.

  16. blansh says:

    Inch laaaaaaaaaaaavn er!!!

  17. anoush says:

    bravo! aroghj qnnadatuyun@ misht hacheli e! aravel evs vor tramadrutyun e bardzracnum!

  18. Tatevik says:

    joxovurd! Take it easy! jptaceq u humorov veraberveq amen inchin!🙂

  19. me says:

    spanec. 12 points from the U.S.

  20. olya says:

    comedy comedy minchev verch!!! erexek jan – aprek!!!!!!

  21. Pingback: Եվրատեսիլային Եվրակրքեր « Հայկական լրատվական բլոգ

  22. artak says:

    VIVA EVA

    When I first heard this year’s entry to Eurovision, the song was one of a handful of nominees. I was rooting for Mihran and Emmy, but I did notice that Eva looks like Angelina Jolie.

    At first I thought she was singing ‘apricots don’t’ and was confused until I Googled the lyrics and found that she was saying “Apricot Stones.” Par for the course, our Eurovision entrants really need to address their pronunciation and diction. We should be able to understand someone saying ’stone’ and not hear ‘don’t.’

    Apricot Stone – which apparently is about the apricot pit – is a catchy song, but you can’t call it an Armenian song. It’s Flamenco, it’s Gypsy, it’s Arabic and Turkish and maybe even can be claimed as Greek.

    The use of a zurna, dhol, and duduks in a song doesn’t automatically mean the song is Armenian. Didn’t Komitas and Sayat Nova teach us anything about our unique musical styles, tones, and chords? Didn’t our Cultural Ministry or the gate-keepers at H1 take music classes in school or at the university?

    On the plus side, the song has an interesting Armenian – or should we say universal – intellectual theme about returning to one’s roots. I guess that’s not specifically Armenian, though it fits our mindset.

    But with lyrics like “when I was going to lose my fun and I began to cry a lot,” who in the world can take our art and culture seriously – not when the likes of Celine Dion (1988), Tina Karol and Mihai Traistario (2006), and ABBA (1974) have been the previous contestants. Google Traistario’s “Tornero” or Karol’s “Show Me Your Love” to see Romania’s and Ukraine’s mesmerizing entries during Armenia’s debut year.

    Yes, Eva’s very easy on the eyes. Her long, flowing hair reminds me of our ancient princesses and queens. She reminds me of that legendary Armenian heroine who used her long hair as a sling to throw stones while fighting off the enemy. She’ll play the part well, but whose part is she playing?

    Whether our Eurovision 2010 song is an Armenian song or not, it’s our national entry; and if you listen to Apricot Stone twice, it grows on you. You want to hear it again. You want to hit the repeat key.

    Perhaps H1 has found a first-place winner this year. But someone please explain to me the meaning of: “But I was too scared to lose my fun, I began to cry a lot, And she gave me apricots. And I’ve got an avatar, Of my love to keep me warm, Now I’m not afraid of violent winds.”

  23. Sabbi says:

    Wow, this comment is funnier (in the context) than the actual blog :))))))))))))))))

  24. nune says:

    lolllllllllllllll, mera:)))))))))

  25. Tatevik says:

    LOL great comment Artak…🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: