Երեք օր է, ինչ շարունակվում է հնդիկ ուսանողների սիրախաղը

by Narek

Ռաջեշի երգը հազարավոր 3-րդ մասցիների բերեց Կենտրոն

Շրջանային, Երևան – Արդեն երեք օր է ինչ  ապագա մանկաբույժ Ռաջեշ  Նահասապեեմապետիլոնը սեր է բացատրվում իր կուրսեցի Լաբանգալատա Սուրեշին Երևանի բժշկական համալսարանի դիմաց: Շրջակայքի բնակիչների խոսքերով երիտասարդը 3 օրվա ընթացքում մի վայրկյան չի դադարել երգել:

«Մենք փորձել ենք մի քանի անգամ տղային ձեռբակալել, սակայն հենց մի 10 մետրի չափ մոտենում ենք նրան, կամա-ակամա սկսում ենք պարել նրա հետ, քանի որ երգի ռիթմերը շատ վարագիչ են», – ասում է ավագ լեյտինանտ Սիմոնյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը հարցի կարգավորման համար ստեղծել է հատուկ հանձնաժողով: «Ես անչափ ուրախ եմ, որ վերջապես գոնե մի գործ առաջացավ, թե չէ ամբողջ օրը պարապ նստած ենք, 2012 ֆիլմն ենք նայում, որպես թրեյնինգ», – ասաց նախարարը: Ըստ Շահգելդյանի, եթե հնդիկ երիտասարդի սիրախաղը ևս մեկ օր շարունակվի, ապա նախարարությունը ստիպված կլինի կիրառել կոպիտ ուժ: «Այժմ մենք ունենք կոպիտ ուժ կիրառելու 2 տարբերակ՝ կամ դաշնամուր գցենք տղայի գլխին, կամ կանչենք Բեթմենին: Անկեղծ ասած այդ երկու տարբերակն էլ մուլտֆիլմներում ենք տեսել, երբ նախարարությունում պարապ նստած ենք», – խոստովանեց նախարարը: Գոյություն ունի նաև այսպես կոչված «պլան Բ», համաձայն որի հնդիկ երիտասարդի վրա պետք է հարձակվի  Գոռ Վարդանյանը, սակայն դրա համար անհրաժեշտ է Հայաստանի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ստորագրությունները:

2012 ֆիլմը մեզ լավ պատրաստեց

Քանի դեռ պաշտոնյաները վիճում էին, շրջակա շենքերի բնակիչները փորձեցին սեփական լուծումները գտնել՝ «Էդ հավայի աղջիկը վոռ ա խաղացնում, խեղճ տղեն էդքան երգեց, իսկ ինքը իրան թանկացնում ա: Ես մի հատ տանը մնացած, սիրուն կլորիկ աղջիկ ունեմ, թող իրա հետ ամուսնանա» – ասաց շենքի լիազոր տիկին Ջեմման: «Ես կարծում եմ տղային պետք է համոզել, որ աղջիկը իր հարազատ քույրն է, ում նա կորցրել է մանուկ հասակում: Այդ դեպքում տղան կդադարի երգել, որպեսզի չզայրացնի հնդիկների աստված Գանեշին:» – պնդում էր շենքի ինտիլիգենտ Կորյուն Համլետովիչը:

Դեսպանը միշտ երազել էր խաղալ չար հորեղբոր դեր

Մինչ ArmComedy-ն զրուցում էր բնակիչների հետ, դեպքի վայր ժամանեց Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան: Նա հանգստացնող դիվանագիտական երգով մոտեցավ տղային, սակայն դա չօգնեց: Այնուհետև դեսպանը կատարեց համոզիչ պարը՝ «Զիտայի և Գիտայի ամանորյա արկածները» ֆիլմից, սակայն դա էլ չօգնեց: Դեսպանը չհանձնվեց և փորձեց տղային համոզել, որ նա աղջկա չար հորեղբայրն է, և երբեք չի հանդուրժի նրանց  ամուսնությունը: Կրկին ապարդյուն: Ի վերջո դեսպանը մաքուր հայերենով ասաց «Տո ձեր հերն էլ անիծած» և պարզապես ամուսնացրեց զույգին:

Երևանը վերադարձավ իր բնականոն կյանքին, թողնելով Մհեր Շահգելդյանին պարապ, տիկին Ջեմմայի աղջկան տանը, իսկ Գոռ Վարդանյանին առանց ցբխելու առիթի:

Share

15 Responses to Երեք օր է, ինչ շարունակվում է հնդիկ ուսանողների սիրախաղը

  1. SRK says:

    xexch Rajesh!!((( 3or sharunak!!!vay qoranam es!!! sovac…carav…((( Gone ed axjik@ arjani er???(((

  2. Tatevik says:

    De ete despany horeghbor dern er xaghum uremn ha!

  3. Tatevik says:

    Armcomedy jan Kamac-kamac motenum eq Eurovision i temayin! HEY!

  4. Narine says:

    Arajarkum em article-nery naxqan site gcely taq voreve mekin srbagri,vorpeszi influence-n u effectivityn chkori dra patcharov))))))

  5. Tatevik says:

    Narine jan es fast food i u GMP -i darum mez mi hat bnakan bana mnacel-chsrbagrvac article -ner@!soooo, plz… mi zrkeq mez dranic… :)))))

  6. Nary says:

    Iaaaa eli bnakan ban ka,moracaq?ba Juice-y???by the way,es trio eq kazmel)))))

  7. Tatevik says:

    Juice lriv temaya- no comments! trio???

  8. Nary says:

    I nkati unem du, Nareky ev Sergeyy armcomedyi shrjanaknerum!!! Trio chexav?????or may be ‘ i’m mistaken.

  9. Tatevik says:

    De ete duq arden indz yndunum eq! uremn :))) inchpes asum en ete joxovurd@ chanachum e menq anzor enq😉 !!! es ughaki shat em sirum en inch irenq anum en🙂

  10. Nary says:

    Uxxaki et arajarks konkret armcomedyin er uxxvac,baic du nenc havesov u iravov patasxanecir,angam mtaceci,vor du es et article-i heghinaky.isk inch veraberuma trio kam quartet etc. Kazmelun,karcum em Armcomedyn duet-i meja original,baic,iharke,ognoghnery chen xangari. Actually i didn’t intend to go that deep!!

  11. Tatevik says:

    🙂 that’s ok i’m armenian!

  12. Sofia says:

    Tarasxalner@ enqan shat ein….araj chgnaci, vor kardam,,,,,karmrum em mer hay joghovrdi hamar…….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: