Գալուստ Սահակյանը սահմանեց ռեկորդ` համարյա մեկ ամիս առանց բլթոցների

By Sergey

Հանրապետական պատգամավորը իրականացրեց անհնարինը

Երևան, Հայաստան – Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցավ արտահերթ կառավարության նիստ, որի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատվո շքանշան հանձնեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարին: Վարչապետը բարձր գնահատեց Սահակյանի նվաճումը և կոչ արեց նաև այլ խորհրդարանականներին հետևել Սահակյանի օրինակին:

Շքանշանի հանձնման արարողության ընթացքում Սարգսյանը նշեց. “Այսօր մենք տեսնում ենք, որ տարիների աշխատանքը սկսել է տալ իր արդյունքը: Խոստովանենք, որ նույնիսկ կառավարությունում քչերն էին հավատում, որ պարոն Սահակյանը կկարողանա հասնել նման արդյունքի: Պատկերացնում եք` գրեթե մեկ ամիս”, ասաց վարչապետը` ընկերաբար թփթփացնելով գործընկերոջ ուսին:

Հայկական ԶԼՄ-ները դեռ հունվարի կեսերին սկսեցին ահազանգել, որ մի քանի շաբաթ  շարունակ հանրապետական պատգամավորը չի դրսեվորել իրեն հատուկ վարքագիծ: Ա1+ի լրագրողական անձնակազմը խոստովանում է, որ իրենց աշխատանքի զգալի մասը կաթվածահար էր եղել պատգամավորի անսպասելի զսպվածության պատճառով:

“Առաջին շաբաթն առանց աբսուրդ արտահայտությունների մենք բացատրում էինք հետտոնական պասիվ վիճակով”, կիսվում է A1+ի թղթակից Վիկտորիա Աբրահամյանը, “բայց երբ նա զերծ մնաց բլթոցներից նաև երկրորդ շաբաթվա ընթացքում, մենք հասկացանք, որ ինչ-որ բան փոխվել է… իրոք անհանգստացանք…  Բարեբախտաբար այդ ժամանակ մեզ օգնեց ԱԺ նախագահը և ոստիկանության որոշ պաշտոնյաներ իրենց ասուլիսներով:”

Ընդդիմությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտում է Սահակյանի անբնական պահվածքը: ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը պարզաբանեց, որ “հանրապետական խմբակցության ղեկավարի տարօրինակ պահվածքը հիմնականում պայմանավորված է ամանորյա տոներով և կրում է ժամանակավոր բնույթ:”

“Վստահ եմ,” ասաց Մուսինյանը, “մի քանի օրից մեր գործընկերը կվերադառնա իր բնականոն մամլո ասուլիսներին, և անհանգստության կարիք այլևս չի լինի:”

Սահակյանի սկանդալային զսպվածությունը համընկավ Հայաստանում Էդուարդ Շևարդնաձեի պաշտոնական այցի հետ: Վրաստանի նախկին նախագահը այցելեց Հայաստան քննարկելու երկու հարևան երկրների համագործակցության հարցերի լայն շրջանակ:

'Մի էսքան էլ սունելի եք ավելացնում ու սացիվին պատրաստ ա,' Շևարդնաձե

Շևարնաձեն ունեցավ հանդիպումներ Հայաստանի արտաքին գործերի նախարարի, նախագահի և ԱԺ նախագահի հետ: “Որպես Վրաստանի նախկին նախագահ` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր երկիրը պատրաստ է սերտացնել կապերը Հայաստանի հետ: Իսկ Ջավախքի հարցում, եթե ուզում եք, կարող ենք գնալ զիջումների: Ես էդ տղեն եմ”, հավելեց Շևարդնաձեն:

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ջերմորեն ընդունեց վրացի բարձրաստիճան հյուրի խոսքերը: “Հայաստանը, ինչպես գիտեք, մեծ նշանակություն է տալիս քաղաքականության մեջ նախկին նախագահների դերին: Կարծում եմ` Հայաստան-Շևարդնաձե երկխոսությունը պտղաբեր կլինի երկու երկրների համար”,- ասաց Նալբանդյանը:

“Ի դեպ, հաջորդ ամիս նախատեսվում է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Շևարդնաձեենց տուն` քննարկելու Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համագործակցության հարցեր,” հավելեց Նալբանդյանը:

Վրաստանի  նախկին նախագահի այցի վերաբերյալ հաջորդ երկուշաբթի սպասվում է Գալուստ Սահակյանի հատուկ մամլո ասուլիսը: Փորձագետների գնահատմամբ` Սահակյանի` բլթոցներից զերծ միամսյակի ավարտը կհամընկնի այդ ասուլիսի հետ:

One Response to Գալուստ Սահակյանը սահմանեց ռեկորդ` համարյա մեկ ամիս առանց բլթոցների

  1. Tatevik says:

    Tesa voch mi comment chka es article i hamar ..u mi tesak sirts cavac! namanavand Galust Sahakyani hamar,,.. pastoren ed nra lrutyun@ nra vra shaaaat canr nstec… nra varkanish@ el avel ynkav!!! ev mardik aynqan en moracel nra masin vor nuynisk comment el chen anum nra masnakcutyamb article -in… so aha es ugheci ayd iravichak@…😉
    P.S. inchpes haytnum e Sahakyani mamlo xosnak@ ays qommentic heto kveranayvi Sahakyani Varkanish@… ev Oooooo lav lurer .. spasvum e varkanishi bardzracum 0,000000387 ketov… :))))))
    P.S *2 knereq shat xoraca.. u chstacvec!😦

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: