Զինակոչիկներին սպասում են էլիտար բարեփոխումներ

by Narek

Ծառայելը «Կդզի»

ՀՀ գերագույն զինկոմիսար Գեղամ Փող-Ազատյանը այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց նրա մասին, որ նոր սերնդի զինակոչիկներին սպասում են լուրջ բարեփոխումներ: Զինվորական ծառայությունը հաճելի է դառնալու յուրաքանչյուրի համար, անկախ  ինտելեկտուալ կարողություններից, սեռական դիրքորոշումից և սիրված երաժշտությունից: «Առաջ շատ էին դեպքերը, երբ բանակ էինք տանում ասենք երկար մազերով ջակի-ջուկի զինակոչիկների, ու իրանց զորամասում նեղում էին: Դիմում էին “աղջի”ով, ստիպում էին շարունակ ավլել և որոշ դեպքերում նույնիսկ կտցնում: Մեր բարեփոխումները սրա վերջը կտան»,- նշեց Փող-Ազատյանը: Նախատեսվում է Հայաստանում ստեղծել հատուկ զորամասեր տարբեր մշակույթներին, ենթամշակույթներին և ենթաենթամշակույթներին պատկանող երիտասարդների համար:

Վերոնշյալ ջակի-ջուկիներին, ինչպես նաև ջագսերին, ռոկչիստներին և պարզապես վարսավիրանոց չայցելող C++ ծրագրավորողներին կպահեն առանձին զորամասերում, հատուկ ստեղծված գրաֆիկով: Օրինակ՝ առավոտյան 6-ից մինչև 11-ը հայոց ազգի պաշտպանները կվիճեն հետևյալ թեմաներով` «Metallica-ի որ ալբոմն է ավելի լավը», «ում պատճառով քանդվեց Beatles-ը» և «ինչու Հայաստան տենց էլ չեկավ System Of A Down-ը»: Ցերեկային ժամերը ծանր բաների և e-mail-ով ծիծաղելի բաներ forward անելու սիրահարները անց են կացնելու պատկերացնելով, թե ինչ նոր բաներ այս երկու տարվա մեջ հայտնված կլինեն  Youtube-ում, և ոնց են նրանք հասցնելու այդ ամենը նայել: Որպեսզի բանակային կյանքը մեղր ու կարագ չթվա, զինակոչիկները շաբաթական 40 ժամ ունկնդրելու են Ծիծակ Էդոի երկու ալբոմները:

Հատուկ զորամասեր կստեղծվեն Եհովայի վկաների, մորմոնների, հիսունականների, Դիմա Բիլանի երկրպագուների և այլ ղզիկների համար: Սակայն այդ զորամասերը համարվելու են ռիսկային, քանզի ռիսկ կա, որ զինակոչիկները օրը 17 անգամ իրար կմոտենան «իսկ դուք հավատում ե՞ք Աստծոն» հարցով և կսկսեն կրոնափոխել միմյանց: Հաշվարկները ցույց են տալիս, որ հաղթող դուրս կգան Դիմա Բիլանի երկրպագուերը, իսկ նրանց քանակի ավելացումը սպառնում է Հայաստանի պետականությանն ու անվտանգությանը:

Նույնասեռականների համար նույնպես ստեղծվելու են առանձին զորամասեր: Սակայն բարեփեխումների հեղինակները ժամանակին հասկացան, որ երկու տարին համազգեստով տղաների շրջապատում անցկացնելը բավականին հաճելի կլինի հայոց գեյերի համար, ինչը կտրականորեն հակասում է հայոց բանակում ծառայելու ոգուն: Ուստի նույնասեռականների համար ծառայությունը հատուկ զորամասում կարժենա ամսեկան 120 000 ՀՀ դրամ: Քննարկվում է նաև լեսբուհիների զինակոչման հարցը, քանի որ նրանք տեխնիկապես կին լինելով ունեն որոշակի նմանություններ արական սեռի զինակոչիկների հետ, օրինակ` իրենց տանը սպասող ընկերուհի ունեն, կամ իրենց ընկերուհուն հետապնդող ուզող:

«մի խախացեք իմ էմոցիաների հետ»

Որոշակի մտահոգություն է առաջացնում էմո երիտասարդների համար նախատեսված զորամասը: Երկու տարի հետո երեք էմոներն էլ զորակոչվելու են, սակայն Փող-Ազատյանը դժվարացավ պատասխանել արդարացված են արդյոք երեք հոգու համար զորամաս կառուցելու ծախսերը: Երբ պատահական անցորդ էմոյին հարցրեցինք կցանկանա նա արդյոք ծառայել նման զորամասում, Վրեժ անունով էմո երիտասարդը սկսեց արտասվել և պահանջեց, որ մեր լրագրողը դաժան խախեր չխախա իր հույզերի հետ:

Իսկ ծավալով ամենամեծ ենթամշակույթին պատկանող երիտասարդներին` քյառթերին, ռաբիզներին գրեթե ոչ մի փոփոխություն չի սպասում:  «Դե մերոնք էլ ոնց ծառայել են տենց էլ կծառայեն: Ճիշտ ա, որ էս սաղ աննորմալներին տարանք առանձին զորամասեր, տղաների ծառայությունը մի փոքր ավելի տխուր ու անհետաքրքիր կանցնի: Բազարների, ծեծերի վիճակագրությունը պահպանելու համար նախատեսում ենք ամեն մի ռաբիզ զորամաս ավելացնել գոնե մի 4-5 հատ մոլոկան», – պարզաբանեց Փող-Ազատյանը:

ԵՎ վերջապես ծագումով ղարաբաղցի զինվորականների համար կկառուցվի հատուկ զորամաս: Մոնտե Կառլոյում:

Share

9 Responses to Զինակոչիկներին սպասում են էլիտար բարեփոխումներ

  1. Suicide Bomber says:

    Guys!!! Pay attention to the spelling!!! It really sucks!!!

  2. Artak says:

    <>

    Բացեց , ապրես !!!

  3. Tatevik says:

    ՄԵԿ ԼՈՒՐ ՀՀ ԷՄՈ – ենթամշակույթի հարցերով գաղտնի գործերի նախարարությունից:
    Վերոնշյալ նախարչարության բարի հոգիներից մեկը մեզ տեղեկացրերց… ուղարկում եմ նամակը առանց խմբագրելու.
    ” Ցավոք սրտի ….. պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ ԷՄՈ ների զորամասը այսպես թե այնպես չի բացվի, որովհետև նրանք կարդալով “Ձեր հոդվածը” սուիցիդալ վարք են դրսևորել… ափսոս.. ամեն ինչ կարող էր այնքան լավ լիներ… ”

    ԱՐՄ ՔՈՄԵԴԻ- ստեղծագործական խմբի դեմ քննչական գործը կարճվել է ,քանի որ ԷՄՈՆԵՐԸ գործել են համաձայն իրենց կանոնադրության. և սուիցիդալ ակտերը լրիվ օրինական են.

    Հ.Գ. Հայաստանի հասարակայնության հետ կապերի մասնագետների հանրույթը ցավակցում է սուիցիդալ ակտերով իրենց մահկանացուն կնքած ԷՄՈ -ների ընտանիքներին և մաղթում “ՀՈԳԵԿԱՆ ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅՈՒՆ”:

  4. Pingback: Tweets that mention Զինակոչիկներին սպասում են էլիտար բարեփոխումներ « Armenian Comedy -- Topsy.com

  5. spiderone says:

    ahagin cicagheci, lavn er:))))))

  6. Tatevik says:

    Для Вас стараемся! смейтесь на здоровье!

  7. Շատ լավն էր, շնորհակալություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: