Նոր հայկական ավտոմեքենան

by Narek

ԵրԱԶ Nightmare

ԵրԱԶ Nightmare

Երևանի ավտոմեքենաների գործարանը մամլո ասուլիսում հայտնեց այն մասին, որ լուրջ վերաբրենդավորումից հետո պատրաստ է ավտոսիրահարների դատին ներկայացնել նոր «Երազը»: Նոր մեքենան արտադրվելու է արդեն 8 ամսից և կրելու է շատ համեստ «Nightmare» անվանումը: Այն պատկանելու է ամենագնացների դասին և միտված է լինելու զբաղեցնել հայտնի «Նիվա» մեքենայի շուկան:

«Մենք շուկայի շատ լուրջ ուսումնասիրություն ենք անց կացրել և պարզել, որ պոտենցիալ գնորդների 75% նախընտրում են հենց Նիվան, ուստի մեր դիզայներները թխել են և ադապտացրել են հայ վարորդի համար սպիտակ Նիվան» – ասաց տնօրեն Արսեն Քսենոնյանը:

Մեքենան ունի հատուկ պահարան վարորդական իրավունքների, տեխնիկական անձնագրի և նառուշիլովկայի համար: «Nightmare»-ի դիմացի ապակուն արդեն գործարանում ամրացվում են 3 հատ CD-ներ, որովհետև «Էտի վերջն ա», – ասաց տնօրենը: Անվադողերը կլինեն գերռաբիս և գերլայն, քանի որ «Էտի իտոգն ա»՝ կրկին հուշեց հավաքված լրագրողներին տնօրենը: Քանի որ ապակիները միևնույնն է մգացվելու են, դիզայներները պարզապես որոշեցին դրանք օբսիդիանից դնել՝ «էտի մորթ ա, համ պլյոնկի փող չես ծախսի, համ էլ շատ հայեցի ա»,- ընդգծեց գլխավոր դիզայներ Մրդոն: Ձայնային ազդանշանն էլ երկար-բարակ չի խորանա, այլ պարզապես մեքենայի կոշտ սկավառակից պատահական ուշունցներ կհչեցնի, իսկ հակաառավանգման ազդանշանը՝ ավելի կոպիտ ուշունցները, կենտրոնանալով ազդանշանը միացրած անձի մտերիմ բարեկամների վրա: Ի դեպ «Nightmare»-ի կոշտ սկավառակի վրա, արդեն պահպանված են 1400 երգեր, Վլե-ի, Պզե-ի, Դնե-ի և Բդե-ի լավագույն սկավառակներից: Մեքենայի աուդիո համակարգը կունենա 18 բարձրախոս, որից 8-ը դրսից, բացի այդ Երևանի Բրյուսովի անվան համալսարանում կտեղադրվեն լրացուցիչ բարձրախոսեր, և «Nightmare»-ի վարորդը կկարողանա մոտենալ շենքին, և Bluetooth-ի միջոցով իր միացրած երգերը հեռարձակել հենց լսարանի մեջ, այսպիսով հեշտացնելով աղջիկ կպցնելու պրոցեսը և ազատելով մեքենայի դռները լայն բացելու անհրաժեշտությունից:

Ավտոմեքենան սալոնում կունենա ուռելու համար բոլոր անհրաժեշտ պարագաները, ինչպես նաև 200 գրամ հոկտեմբերյանական հրաշքից անվճար առաջին 100 գնորդների համար: «Nightmare»-ը զինված է ծիպտռոնիկ, պառկտռոնիկ, ինչպես նաև ծիտպոռնիկ և ռազբոյնիկ համակարգերով: Համակարգչի GPS համակարգը օգնում է գտնել ամենամոտ քյաբաբնոցներն ու սաունաները, սակայն տնօրենի խոսքերով այն կարող է կախվել Պռոշյան փողոցի որոշ հատվածներում:

Շարունակելով ռուսական ավանդույթները՝ մեքենան գործարանից խանութ է բերվելու յուղը վրեն, որպեսզի վարորդները կարողանան մի քանի ամիս քաղաքավ թիթզանան և մեքենան չլվանան, բացի այդ «Nightmare»-ի սպասարկման կետերում կվաճառվի լրացուցիչ յուղ, արդեն օգտագործած մեքենային նորի տեսք հաղորդելու համար:

Elite Life ամսագրի թղթակցի հարցին, արդյոք մեքենան կպարունակի որոշ չափի գլամուր, տնօրենը պատասխանեց` «մեքենան չափազանց գլամուրային է` սկոռուստի գլխիկը Swarowvski -է, բենզաբակը Louis Vuitton, իսկ նստարանները մաքուր Դեպարդյե»:

Քաղաքապետարանի հետ համատեղ անց են կացվել հատուկ հետազոտություններ , որոնց արդյունքում հստակ հայտնաբերվել է, թե ինչ խորության փոսեր են սպասելու վարորդներին Երևանի փողոցներում և որքան անորակ ասֆալտ է օգտագործվելու մոտակա 10 տարիների ընթացքում:

«Արդյո՞ք Դուք կգնեք այս ավտոմեքենան» հարցին բարակ ձայնով և լավ դրած վիբրատոյով երիտասարդը քրքջաց՝ «ա-ա-ա-ա-ա-ա-ա-ապե պապան ուժե 3 հատ վեկալել ա» և չգիտես ինչու դիմացի երկու ատամների արանքից թքեց  ասուլիսների դահլիճի հատակին:

Share

12 Responses to Նոր հայկական ավտոմեքենան

  1. Hermine says:

    shaaaaaat lav er grvac )))))))), bayc mievnuyn jamanak cavali qani vor sa mer irakanutyunna ((((

  2. Artak says:

    Маладец !!!

  3. Artak says:

    սպանեց!!!!🙂

  4. SRK says:

    lavn er!!!!! Narek jan bayc xorhurd ktam vor senc spanox hodvacner qich greq te che armcomedy mtnoxneri tiv@ ktruk knvazi, vor senc saxin spanen es hodvacner@ ur khasni!!mtaceq es uxxutyamb)))))))

  5. Елена says:

    mera es))))))

  6. Levon says:

    Lavn er:)))

  7. Artsrun says:

    Mer quchum anhamber spasum en “Nightmare Elegance” modelin “sax mashnen matovi plyonkac” tarberakov :))))))))))))))))))))))

    • armcomedy says:

      🙂 Գործարանից հայտնեցին, որ սպիտակ մատովի պլյոնկած էֆեկտ ստանալու համար բավարար է շատ մանր շուշաթղթով անցնել մեքենայի մակերեսով:

  8. AnAhit says:

    Shat dipuk er, kareli e asel voch mi chapazancutyun!!!

  9. Liana says:

    tesnes mer petutyune kkaroxana mi ban ani?

    http://hetq.am/am/criminal/genproc-41/#more-26714

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: