Նոր ծանոթությունների կայքը լուծում է ցանկացած խնդիր

by Narek

Փոխշահավետ ծանոթություններ

(գովազդի իրավունքով)

Միայնակ է՟ս, աշխատում էս կադաստրում, ուզում ես ծանոթանա՟լ,  ուրեմն այս նոր կայքը քո համար է:

Հայաստանում արդեն գորում է ծանոթությունների նոր աննախադեպ էլիտար ինտերնետային կայք: Այն խիստ տարբերվում է ստանդարտ տղա-աղջիկ, կամ ավելի քիչ ստանդարտ տղա-տղա, կամ ավելի մոդայիկ աղջիկ-աղջիկ ծանոթության կայքերից: Բանն այն է, որ նոր ծանոթությունների կայքը օգնում է անհատներին ծանոթ գտնել տարբեր պետական գերատեսչություններում: Օրինակ, պատկերացրեք, որ դուք մաքսայինի աշխատող եք, գնել եք Հյուսիսային պողոտայում բնակարան և անհրաժեշտ է նոտարական ծառայություն: Կարող եք մտնել կայքը, գտնել որևե նոտարի անկետա, ով դեմ չէ մաքսայինում ծանոթ ունենալ, ուղարկել նրան աչքով-ունքով անող սմայլիկ և դառնալ ընկերներ:

Կայքի ստեղծողները մտածել են նաև անկապ տեղ աշխատող մարդկանց մասին: Օրինակ, եթե դուք փայլուն 3D անիմացիա գիտեք, կամ ծրագրավորող եք դա իհարկե վատ չէ, սակայն առօրյա հարցեր լուծելու, առանց հերթ դասավորելու, կամ պակաս կաշառքով օգնելու առումով դուք հասարակության համար լիովին անպիտան եք: Այս դեպքում դուք կարող եք Paypal, Webmoney, eDram, ArCa համակարգերի միջոցով վճարում կատարել և մեկ ժամով ունենալ ծանոթ օրինակ ԳԱԻ-ում: Կարելի է վճարել 2 և ավելի ժամերի համար, կամ նույնիսկ մի ամբողջ օրվա համար, քանի, որ գործում է ճկուն վճարային համակարգ: Այսպիսով ժամանակակից հայ հասարակությանը բոլորովին անպիտան ինժիներները և նկարիչները կարող են հաշված վայրկյանների ընթացքում լուծել իրենց աղջկա պատմության ստուգարքի հարցերը, եթե այցելեն կայքում տեղադրված ԵՊՀ դասախոսների անկետաները:

Ահա թե ինչ են գրում կայքի իսկական այցելուները`

Դե իմ մասնագիտությունը նենց ա, որ ոչ ոգի պետք չի, որ ես իրանց օգնեմ: Լավ ա կարելի ա փողով հարցերը լուծել: Ես պետք է Ֆրանսիա մեկնեի, բայց վախենում էի, որ վիզա չեն տա: Գտա Ֆրանսիաի դեսպանատան աշխատողի անկետան ու skype-ով վիդեո չաթ արեցինք, ոնց որ օրինակ http://www.asianbabes.jp կայքում ա, ու ինքը ինձ սովորացրեց, ոնց դիմումները, հարցաշարերը լրացնեմ, ինչ փաստաթուղթ բերեմ, ինչ շոր հագնեմ հարցազրույցին: Հիմա մեկ-մեկ էլի վիդեո չաթ ենք անում, լավիկն ա շատ:

Սիմոն, քանդակագործ

Ես պետք է պատգամավոր ընտրվեի, բայց շատ ուժեղ հակառակորդ ունեի, իսկ քաղաքական պլատֆորմ կամ ժողովրդի կողմից գոնե մի քիչ համակրանք բացարցակ չունեի: Կայքում հանկարծակի մի անկետա գտա և փայլուն հաղթանակ տարա ընտրություններին: Շատ շնորհակալ եմ:

Արա, արդեն քաղաքական գործիչ

Ամառը պետքա Անթալյա գնայինք ընտանիքով, բայց երկու օր առաջ հասկացանք, որ ելքի կնիք չունենք: Շատ արագ մտա այս հոյակապ կայքը, գտա պասպորտ սեղանի աշխատող, մի ժամվա համար վճարեցի ու մեր կնիքը ստացա:

Արմեն , դաշնակցության անդամ

Ինձ շատ շուտ պետք էր նիհարել, կայքում ծանոթացա Գեղամ Վարուժանովիչի հետ և լավագույն պալատը ստացա:

Շուշան, երգչուհի

Դուք դեռ մտածու ե՟ք: Շտապեք, կայքում առաջին 50 գրանցվողները անվճար կստանան ծանոթ աղբահանության ծառայությում:

Մեր հասցեն է www.kasharakerner.am

6 Responses to Նոր ծանոթությունների կայքը լուծում է ցանկացած խնդիր

  1. Suicide Bomber says:

    http://www.kasharakerner.am

    Kareli a senc kayq bacel iroq u user feedbackneri mijocov kasharakerneri cank sarqel.

  2. turkaget says:

    Սայթում գործում են նաև խմբեր: Խմբերի անդամները իրար մեջ ավելի էժան գներով են աշխատում: Ինչպես նաև կան հատուկ սակագներ: Օրինակ, եթե ընտրում եք 18-ամսյա բաժանորդագրման սակագինը, ապա դառնում եք “փրայմ” օգտագործող ու Ձեր դիմումն առաջնահերթ է ուսումնասիրվում:

  3. Елена says:

    это был удар ниже пояса))

  4. Tatevik says:

    Great idea!!! U R D best!!!
    But I hope it won’t be ever realised!!!

  5. Արմենյան says:

    It’s already realised, but unfortunately there is no posts matching my criteria🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: