Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտում է “Հատիս”-ի հաղթանակը

By Sergey

Հատիսի հաղթանակը`բասկետբոլիստուհիների թաքնված ուղերձը ֆուտբոլիստներին

Երկուշաբթի առավոտյան Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասուլիսում հրապարակվեց սուր քննադատություն “Հատիս” բասեկտբոլային ակումբի հաղթանակի կապակցությամբ: Հայաստանի ֆուտբոլիստների գլխավոր մարզիչ Աշոտ Լուզերյանն ասաց լրագրողներին. “Բասկետբոլիստուհիների հաղթանակը ակնհայտ քաղաքական պատվեր էր, որի նպատակն էր մեզ ավելի հիմար վիճակում ներկայացնելը հանրությանը: Կարծում եմ բոլորը հասկանում են, ինչ քաղաքական ուժերին է ձեռնատու նման սև փիառը մեր դեմ:”

Անցած շաբաթ “Հատիս”-ի հաղթանակը թուրքական “Բեշիկթաշ”-ի նկատմամբ առաջացրեց մեծ ուրախություն և համազգային ցնծություն Հայաստանում: Բասկետբոլիստուհիները իրենք մեծ ուրախությամբ են մեկնաբանում հաղթանակը. “Գիտեք, մենք վստահ էինք, որ պետք է հաղթենք, քանի որ մեր հողի վրա էինք խաղում և մեր հայրենիքը ուժեղ ոգևորում էր մեզ”, ասում է մեր հավաքականի սևամորթ հարձակվող Քերոլ Դեյնը: Աննա Կոտելենկովան հավելեց. “Իրոք, դա մեր հողն ու ջուրն էր, մեր Գառնի-Գեղարդը, որ որոշիչ դեր խաղացին թիմի հաղթանակի մեջ:

Բնականաբար այդ հաղթանակը արթնացրեց հայ ֆուտբոլասերների լուրջ դժգոհությունը: “Ամեն ինչ սկսվեց դեռ շախմատիսների հաղթանակով, ինչը ևս ապտակ էր մեր ֆուտբոլի հավաքականին: Բայց աղջիկների հաղթանակը պարզապես վերջին կաթիլն էր”, ասում է դարպասապահ Բերեզովսկին:

Վերլուծաբան Աղասի Ենոքյանը բացատրեց “Հատիս”-ի հաղթանակի քաղաքական ենթատեքստը. “Սա ակնհայտորեն էժանագին քաղաքական քայլ էր: Քաղաքականությունը վաղուց տեղափոխվել է մարզական դաշտ և այս հաղթանակը միանշանակ ջուր է լցնում մի քաղաքական ուժի ջրաղացին:”

“Հաշվարկը շատ պարզ էր”, հավելում է Ենոքյանը, “օգտագործելով մեր ֆուտբոլիստների անտաղանդությունը` բասկետբոլի հավաքականը սրիկայաբար հաղթանակ տարավ, ինչը քաղաքական դիվիդենտ է բերում “X” քաղաքական ուժին”

Թիմի հոգեբան Արտեմ Նալչյանը կիսվեց որոշ մանրամասներով. “Տղաների մոտ հիմա շատ ծանր ժամանակ է: Նրանք արդեն տարել են լուրջ պարտություններ, որոնք թուլացրել են իրենց մարզական ոգին: Եվ դեռ առջևում` գարնանը, նախատեսված են ևս մի քանի լուրջ պարտություններ եվրոպական մի քանի ակումբների հետ: Այս վիճակում բասկետբոլի հաղթանակը իրոք կարծես հատուկ կազմակերպված լիներ իրենց պարտություններն ընդգծելու համար:”

"Նրանց հաղթանակի միակ նպատակը մեզ նվաստացնելն էր", թիմի ավագ

Սկանդալային հայտարարությունները չավարտվեցին այս ամենով: Ֆուտբոլիստները նաև պահանջ ներկայացրեցին գրիպի համաճարակով պայմանավորված դպրոցական երկու շաբաթվա արձակուրդները տարածել նաև ֆուտբոլիստների վրա: “Ինչու են արձակուրդները տարածվել միայն մանկապարտեզի և դպրոցի սաների վրա: Ինչ  մենք տարբերվում ենք նրանցից իմունային համակարգով? Թե ինչ-որ ինտելեկտուալ կամ մտավոր զարգացվածության տարբերություն կա?”, նշեց թիմի մարզիչ Գլխոյանը: “Սա անհիմն խտրականություն է, և դպրոցականները մեզանից ոչ մի բանով լավը չեն: Մենք պահանջում ենք արձակուրդ:”

Ի դեպ մեզ հասել են լուրեր, որ Հայաստանի հավաքականը բավական ակտիվ սկսել էր նախապատրաստվել ապրիլին կայանալիք Սլովենիայի հետ խաղում պարտությանը, սակայն վերցրեց երկու շաբաթանոց դադար, ինչը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը:

Share

16 Responses to Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտում է “Հատիս”-ի հաղթանակը

  1. sushi says:

    😀😀

  2. արտավազդ says:

    Nice🙂

  3. Kvarc says:

    Ha bayc inch kap uni et amen inchy qaxaqakanutyan mej sporty chi kareli qaxaqakanacnel!!!isk futboli federacian shat izura qnnadataum Hatisin!!!apren axjiknery Shnorhavor!!!!!!

  4. Davit says:

    shat chisht el nkatel eq😉

  5. agnes says:

    Txaner, es uxxaki hiaca& em dzer nurb homorov u shnorhakal em, vor bazmativ indz huzox harcerin talis eq humorayin patasxanner, indz depressiayic menak &i&axn e phrkum :D)))))

  6. Genio says:

    Just one comment!!! BRAVO HATIS!!! nothing to add…

  7. Genio says:

    Just wanna to add … I Love You All Hatis jan!!!

  8. turkaget says:

    Ես վաղուց չէի տեսել հայ հանդիսատեսի նման ոգևորվածություն ու հավատ իր հաղթանակի հանդեպ: Ոչինչ, որ խաղացողների մի մասը հայ չէ, ես կասեի` մեծ մասը հայ չէ, սակայն թուրքերի հանդեպ հաղթանակը շատ բուռն արձագանք առաջացրեց: Դե մենք միշտ էլ բարոյական հաղթանակներ սիրում ենք ու մտովի աղջիկների հաղթանակը ֆուտբոլի վրեժն էր… Խաղին ներկա թուրք լրագրողներն էլ մանդրաժից լեզուները կուլ էին տվել…

    • Kvarc says:

      Es shat kuzenayi et xaxin gtnvel apsos Hayastanum chem!!!karoxa videon unenas kam link unenas vortex karam nayem meronc ujex haxtaky!!!halala meronc pti krein anpayman!!!

  9. Armen jan says:

    VIV/\ HATIS VIV/\ Armenia!

  10. Tatevik says:

    YEAH, U R right.
    Viva Cell, Hatis-Viva Cell/Armenia-Vivacell/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: