Գոլդ Գաիշնիկներ`շուտով Երևանի փողոցներում

by Narek

Armenian Traffic Police Toyota

Նոր Տոյոտան ունի շտրաֆտրոնիկ համակարգ

Պետավտոտեսչությունը  (այսուհետ ԳԱԻ) նախատեսում մի շարք աննախեդեպ և զարմանալիորեն էլիտար բարեփոխումներ: Սրա մասին մեզ հայտնեց Փոսի ԳԱԻ-ին մոտ կանգնած մեր սարսափելիորեն հավաստի աղբյուրը: Արդեն մի քանի ամիս է փողոցներում տեսնում ենք նոր Տոյոտա մակնիշի ԳԱԻ-ի մեքենաներ, սակայն դրանք այլևս սպիտակ չեն այլ արծաթագույն: Սպիտակ և արծաթագույն մեքենաների տարբերությունը նա էր, որ եթե վարորդին կագնեցնում էր արծաթագույն Տոյոտաի տեսուչը, ապա նա կարող էր վարորդին դիմել դու-ով և ըստ անհրաժեշտության նաև մունաթ գար խախտողի վրա:

Սակայն ԳԱԻ-ն նախատեսում է ևս մի upgrade և շատ շուտով Երևանի փողոցները կզարդարեն ոսկե Տոյոտաները, այսպես կոչված Գոլդ գաիշնիկները: Գոլդ գաիշնիկները կունենան ավելի մեծ իրավասություններ, տուգանելու պատճառներ և փորեր: Հատուկ նրանց համար ստեղծվել են նոր տուգանքներ, որոնք ևս ուղղված են կարգավորելու Երևանի երթևեկությունը:

Գոլդ գաիշնիկնեը կարող են կանգնեցնել ավտոմեքենան, եթե գտնում են, որ վարորդի հոգին մաքուր չէ: Խախտումը ենթադրում է 50000 դրամ տուգանք, սակայն այս անգամ կա նաև այլընտրանք` վարորդը կարող է պատիվ տալ պետավտոտեսուչներին, իրա խորովածով, սաունայով և այլն:

ԳԱԻ-ում ընդհանրապես ոչ մի հատ ծանոթ չունեցող վարարդներին կտուգանեն 7000 դրամով և կզրկեն վարորդական իրավունքներից, մինչև գոնե մեկ ծանոթ ճարելը: Կամ իհարկե ուժի մեջ է պատիվ տալը, իրա խորովածով, սաունայով և այլն:

Հյուսիսային պողոտայով կարգելվի վարել տուֆտա համարներով մեքենա` համաձայն նոր բարեփոխումների, նման պետհամարանիշերը գցում են Հյուսիային պողոտայի էստետիկ տեսքը: Այստեղ չի փրկի պատիվ տալը, իրա խորովածով, սաունայով և այլն:

Արգելվում է ավտոմեքենա վարել անկապ գյադեքին, գիտությունների թեկնածուներին և երբեվիցե բանաստեղծություն գրած մարդկանց: Սակայն չկա որևե սահմանափակում անասուն վարորդների համար: Ըստ ԳԱԻ-ի, եթե մտցվի նման սահմանափակում, նրանք պարզապես չեն հասցնի տուգանքներ գրել:

Թերևս ամենադաժան տուգանքը Գոլդ գաիշնիկները կկիրառեն նույնասեռական վարորդների դեմ: Նրանց կանգնեցնելու, են առգրավվելու են մեքենան, իսկ փոխարենը տրամադրելու են երկնագույն Wolksvagen Ժուկ: Այս անգամ պատիվ տալը, իրա խորովածով, սաունայով և այլն խստորեն արգելված է, հատկապես «և այլն»-ը:

Այս որոշումը արդեն խիստ քննադատության է արժանացել GayArmenia բլոգում, որի հեղինակները անվանել են տուգանքը «հականույնասեռական և Հայաստանի զարգացումը 1600 տարով ետ գցող» և ավելացրել` «եթե պետավտոտեսչությունը չվերանայի այս որոշումը, մենք ստիպված կլինենք դիմել ամենածայրահեղ մեթոդների: Օրինակ կկազմակերպենք ԳԱԻ-ի դեմ համերգ Էլթոն Ջոնի մասնակցությամբ, այ էդ վախտ նոր խելքները գլուխները կհավաքեն»:

Սիպտակ դորջհար

Հայաստանում գործում է հնագույն գաղտնի կազմակերպությունը

ԵՎ վերջին բարեփոխումը կարողացավ անց կացնել ՀՍԴՏՄ-ի լոբբիստական խումբը: ՀՍԴՏՄ-ն (Հայաստանի Սիպտակ Դորջհարով Տղեքի Միությունը) հիմնվել է 1997թ. մ.թ.ա. և մինչև օրս համարվում է գաղտնի կազմակերպություն: Սակայն հայտնի է, որ այն սկիզբ է վերցնում Սողոմոնի տաճառը կառուցած քարտաշներից և տամպլիերներից և նպատակ ունի հաստատել աշխարհում նոր կարգ, որտեղ «Նիվով տղեն կարմիրի տակ էլ կքշի, կոքսի տակ էլ կքշի»: Կազմակերպության մագիստրոս Գագուլիկ Ճերմակյանը ողջունեց ԳԱԻ-ի բարեփոխումները և հույս հայտնեց, որ Նիվով տղեքին էլ հավայի չեն կանգնեցնի, իրանք էլ հավայի պապա/հոպար/ծանոթներին չեն զանգի, ու Արմենթելներին չեն հարստացնի նիսյա տեղը:

Այսպիսով մնում է գնել սպիտակ ՎԱԶ 21213 կամ էլ անցնել հեծանիվի, քանի դեռ գաիշնիկները նորից upgrade չեն եղել, այս անգամ Դայմոնդ level-ի:

Share

9 Responses to Գոլդ Գաիշնիկներ`շուտով Երևանի փողոցներում

  1. Nary says:

    Baic et “ev ayln@” lav el hnaravora,uxxaki da shaaaat(shshukov) gaxtni kargova arvum.

  2. Suicide Bomber says:

    As always, you’re the best!!!

  3. ani says:

    mer azg@ niva hargox azg a:):):)

  4. Հաբ says:

    Ընտիր էր

  5. Senc paymannerum chem ashxatum!!! Diskriminacia Gagik anvan nkatmamab!🙂 Voch bolor Gagik-nern en Qyart “Gagulik”🙂

  6. Tigran says:

    Hm … I greatly enjoyed!!! Thanks a lot guys!!!
    I’m looking forward seeing you somewhere LIVE!
    Also wanted to share some thoughts about Tinted cars – I can say that almost 90% of armenian cars are tinted and mainly are tinted with 100% window tint’s which are like ‘tautac shuseq’ or ‘sev qyomur’. Recently I had a chance to drive such car and surely I can say it is inconveninet, absolutely! But still those qyartu Gaguliks are giving extra 40k to tint cars and become invisible(for whom?:)). Even I’ve seen cars where front windshield window was tinted – I don’t know how they drive when night comes, especially when lots of streets are having no lights at all. I hope that one day like as driving belts came into force – antitint law will start to work and ppl will have to stop tint cars.

  7. armcomedy says:

    Thanx Tigran, we’ll be appearing in STOP Club on Dec 27. More details here http://armcomedy.com/2009/12/01/comedy-night/
    I completely agree about tinted windshields, those people ought to be sentanced to a lifetime of bicycles!

  8. Genio says:

    Chishta, shat chishta, bayc… Silver, gold kam hasarak “Gaishnikneric” boxoqox varordneri qani tokosna, vor xaxtum chi anum, kam erb anuma asenq 30.000anoc xaxtum(orinak karmir luys), chi pordzum texum asenq 5000anoc aktov prcnel??? zroi dzgtox tokos@ che erevi?… shat heshta uxxaki “gaishniknerin” mexadrel(es iranc chem pashtpanum, bayc…) uxxaki nayum em nayev “kvadrati mejic durs galov” u “erevi” esorva mer “Idealakan ertevekutyan hamar mer mexqi shaaaaaaaaaaaaaat poqr bajinn unenq “grete” “bolors”… “nuynisk” getnancumi verevov erexeqin grkac meqenaneri mejov mi kerp ancnox ancordner@… che?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: