Գոռ Վարդանյան՝ հայկական մշակույթի վերջին հույսը

by Narek

Գոռ Վարդանյան

Երևան 2012, հպարտ ծնող՝ "Իմ երեխաս դպրոցը սև գոտիյով ավարտեց"

Օրերս Գոռ Վարդանյանը, նույն ինքը կինոների մեջի Գոռը,  նույն ինքը Չակ Նորիսի ահն ու սարսափը, կամ են կարատեիստ տղեն, կամ նույն ինքը Բրյուս Լիի հայկական մարմնավորւոմը, կամ թաքնված վագրը, կամաց մոտեցող վիշապը, կամ ինչպես վերջերս են նրան ասում, էն կարատեիստը, որ Ֆորտ Բոյարում մեղմ ասած լավ հանդես չեկավ, կամ մեր Կոմեդի նայթի ամենասիրված դերասանը, մի խասքով Գոռ Վարդանյանը նշանակվեց քաղաքապետի աջ ձեռք մշակույթի, սպորտի և անշուշտ կրթության հարցերով:

Քանի, որ Գոռ Վարդանյանը ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահն է, ապա մոտակա ժամանակներում երևանցիներին սպասում են ֆուլ կոնտակտ մշակութային միջոցառումներ, (հենց մեկը օրինակ Արմենչիկի ֆուլ կոնտակտ համերգը) և իհարկե ֆուլ կոնտակտ կրթություն: Օրինակ, եթե երախան աշխարհագրության դասին քարտեզի վրա չի կարողանում գտնել չարաբաստիկ Մադագասկարը, ապա նրան շատ ֆուլ կոնտակտ կերպով բացատրում են որտեղ է Մադագասկարը և ինչու դա չարժի մոռանալ: Առավել բութ երեխաներին կսովորեցնեն օգտագործելով հին ճապոնական յոկո գիրի, ձենկուցու դաչի և կատատետորի կրթական մեթոդները: Ծայրահեղ դեպքերում աշակերտներից կպահանջվի կամավորական խարա կիրի, դասղեկի անունը չգցելու համար:

Մշակույթի առումով նույնպես կսպասվեն փոփոխություններ: Օրինակ շատ փոքր մշակույթ ունեցող քաղաքացիներից կպահանջվի 40-50 ժիմ օրեկան, մշակույի մեծացման նպատակով: Երևանցիները արդեն վաղուց սովոր են, որ Արամ Խաչատրյանի անվան ֆիլարմոնիկ համերգասրահում անց են կացվում ձյուդոյի մրցումներ, դրա համար, քաղաքացիներին էլ ավելի տպավորելու համար արմրեսլինգի մրցույթները այսուհետև անց կկացվեն Փարաջանովի տուն-թանգարանում, իսկ Մատենադարանը կվերածվի եվրոպական չափանիշներին համապատասխանող լողավազանի, որտեղ կմարզվեն լողորդներ ամբողջ տարածաշրջանից:

"Գոռ մի ասա, մի կրակ ասա"

Գոռ Վարդանյանի նշանակման լուրը շատ վատ ընդունեց Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցեննեգերը՝ “Չեմ հասկանում էս Գոռից պրծում չկա՞” բողոէեց տերմինատորը – “Ես գնացի սպորտ, ինքը եկավ սպորտ,  ես գնացի կինոներում նկարվեմ, ինքը եկավ կինոներ սկսեց նկարել, ճիշտա Ընտրությունը ֆիլմը շատ նեղեց իմ Տերմինատոր 3 ֆիլմը, դրա համար էլ գնացի մանրից քաղաքականություն, հիմա էլ ստեղ հասավ: Ինչա բռնեմ էս տները ծախեմ գնամ Լուսի՞ն” բորբոքվեց միստեր Օլիմպիան:

Գոռ Վարդանյանի թարմ գաղափարներին անհամբեր սպասում են բոլոր քաղաքացիները: Մասնավորապես պատահական անցորդ Արմանը հույս հայտնեց, որ Գոռ Վարդանյանը կարգելի երաժշտական դպրոցներում ջութակի դասընթացները, որպեսզի երեխաները դոձիկ չմեծանան: Իսկ երգիչ Սուպեր Սաքոն հույս հայտնեց, որ հեռուստացույցով կվերսկսեն Գոռ Վարդանյանի սերիալի ցուցադրումը: Հիշեցնենք Վրիժառու սերիալը մեզ պատմում էր մեծ ու փոքր լկստված լակոտների առօրեյայի մասին, իսկ երեխաներին ցույց էր տալիս գռեհիկ պահելաձևի և սրիկա լինելու գաղտնիքները: Սերիալի վերջում, ինչպես միշտ չարը պարտվում է, իսկ Գոռը հաղթում, սակայն սերիաներ շարունակ գռեհիկություն դիտած երեխաների ուղեղը ոչ մի բան չի մոռանում:

Երրանցիների մշակույթն ու կրթությունը լավ ձեռքերում են. 10-15 բետոնե բլոկ միանգամից ջարդող ձեռքերում: Այն ձեռքերում, որ կարան ոչ միայն ծեծեն, այլ նաև ցբխեն Չակ Նորիսին, իջնեն Ջեկի Չանի չանին և սատկացնեն 7-12 զինված նինջաներ: Եթե նույնիկս,  Երևանի գործերը վատ գնան, Գոռը անպայման հանկարցակի կհիշի իր սենսեյի դասերը և կփրկի բոլորին-բոլորին:

Share

19 Responses to Գոռ Վարդանյան՝ հայկական մշակույթի վերջին հույսը

  1. Арман says:

    Sranic heto ov Gor Vardanianin vat ban asi, Shvarcnegeri mot patasxan petqa ta.

  2. Tiko says:

    Hoyakap er :D:D:D

  3. Marine says:

    Es tsitsaxic mera uxxaki :D)))))

  4. O says:

    uxxagrakan u ketadrakan sxalnery hashvi charnelov` SHAT LAVN ER!😀

  5. Yelena says:

    shat shat lavner…и куда мы катимся?))))))))

  6. Suicide Bomber says:

    Minchev kardaci 10 rope tevec, qani vor 10-ic 9-y liatoq tsitsaxum ei :DDDDDDDDD

  7. SRK says:

    CNCEYSHN ER!!!!!!!!!!!!!!! IROQ VERY FUNNY ER!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  8. SRK says:

    CNCEYSHN ER!!!!!!!!!!!!!!! IROQ VERY FUNNY ER!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  9. ZSP says:

    Tgheq duq verjn eq! giteq vor duq Hungarayum el eq haytni? mi het cer visitneri mej nayeq😉

  10. Vika_Scorpio says:

    Erexeq, sax hech, et dodzik@ hayeren tarerov indz mortec:))))))))))))

  11. Khach says:

    !!!!!! Hoyakap er:))))

  12. lar margar says:

    ttu tan 4i, amen mardu ban 4i
    aroxj mitq aroxj marmnum- stex en asel, loool

  13. ani says:

    ajo, ajo Gorn e galu, tej e linelu!!!:)

  14. Tatevik says:

    erexeq jan cicaghum eq bayc xexj mard@ ed pashtonin nshanakveluc heto stipvac taxi nerov a man galis!!! status@ tuyl chi talis meqena!!! ba ! teseq inch zohoghutyunner hanun azgi ev qaghaqi “bar or ut yan”!

  15. Գրեգ says:

    ժամանակակից հայ կինոի ֆուլ Փափազյանը:

  16. Լիանա says:

    Ավելի լավ է Գոռը զոռ տա խելքին ու հայ հասարակությանը մտագարությամբ վարակած իր կինոները նայելուց հետո, նոր ձեռք բերած պաշտոնը խառակիրի անի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: