Yere1 հաղորդումը կդառնա ավելի ծիծաղելի

by Narek

Yere1

Yere1-ը կդառնա 257%-ով ավելի ծիծաղելի

Yere1 հումորային հաղորդման ստեղծագործական խումբը դիմել է ՀՀ Կրթության նախարարություն, հաղորդումը առավել ծիծաղելի դարձնելու նպատակով: Սցենարիստները կրթության նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել են բարեփոխումների փաթեթ, համաձայն որի պետք է կատարվեն լուրջ փոփոխություններ ՀՀ կրթական ոլորտում: Yere1 հաղորդման լսարանը լայնացնելու և այն առավել ծիծաղելի դարձնելու համար անհրաժեշտ է դպրոցական ծրագրերից հանել հայոց լեզու, գրականություն և մաթեմատիկա առարկաները: Դպրոցում ուսուցման տևողությունը պետք է  սահմանափակվի 6 տարով ու շեշտադրումները պետք է լինեն ֆիզկուլտուրա և աշխատանքի ուսուցում առարկաների վրա:

Նախարար Աշոտյանը տեղեկացրեց, որ դեռ վերջնական որոշում բարեփոխումների մասին չկա, սակայն նշեց, որ մեկ-մեկ ինքն էլ չի ծիծաղում Yere1-ի կատակների վրա, ինչի պատճառը կարող է լինել հենց գերկրթվածությունը: Ի դեպ նման հումորի համար  գերկրթված են համարվում բոլոր այն մարդիկ, ում դուր էին գալիս ЕрМИ և Новые Армяне КВН-ի թիմերը, ովքեր  կարդացել են Միխաիլ Զոշենկո, ում խորթ չի George Carlin անունը, նրանք ովքեր գիտեն, որ Իլֆը և Պետրովը տարբեր մարդիկ են կամ նույնիսկ նրանք, ովքեր բջջայինում ունեն Comedy Club-ի որևէ տեսահոլովակ: Ցավոք այդպիսի մարդիկ Հայաստանում դեռ բոլորովին չեն վերացել և նրանք շարունակում են համառորեն չծիծաղալ Yere1-ի կատակների վրա:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հաշվարկել է, որ եթե բացի առաջարկվող կրթական փաթեթից Հայաստանում արգելեն ռուսական Comedy Club և Наша Russia հաղորդումները, ապա Yere1 հաղորդումը կդառնա 257%-ով ավելի ծիծաղելի: Այդ ռուսական հաղորդումների արգելումը առավել ծիծաղելի կդարձնի բոլոր հայկական հումորային հաղորդումները, մասնավորապես` Գեվոն 751%-ով, P.S. Club-ը 455%-ով, 32 ատամը 38%-ով, Կարգին հաղորդումը 11%-ով և միայն Աշոտ Ղազարյանի հումորները կմնան անփոփոխ: Հայկական սոցիոլոգիայի դեմիուրգը ընդգծեց, որ երկրում Ինտերնետի արգելման դեպքում, նշված տոկոսները միայն կաճեն:

Պետք է նշել, որ սահմանափակ կրթությունից կշահի ոչ միայն Yere1 հաղորդումը այլ նաև մի շարք այլ ոլորտներ: Օրինակ պաշտպանության նախարարությունում գտնում են, որ 6 դասարան կրթությունով զինակոչիկը ավելի հեշտ կինտեգրվի բանակում: «Իհարկե դա շատ լավ ա, համ զամպալիտի հետ հեշտ լեզու կգտնի, համ օֆիցերների հետ ընդհանուր խոսելու թեմաներ կունենա» – նշեց մեր զրուցակիցը:

Vazgen Manukyan

Պատրաստ է լինել Հայաստանի միակ ինտելեկտուալը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ է ողջունում Yere1-ի կողմից առաջարկվաց բարեփոխումները: «Ժողովուրդը պետք է հասկանա, որ տգետ լինելը ավելի ձեռնտու  է: Այսինքն ու՞մ ենք մենք խաբում դպրոցում գրականություն կամ ֆիզիկա սովորելով: Բնականաբար խաբում ենք ինքներս մեզ: Ճիշտա գոնե մի կրթված մարդ Հայաստանում պետք է մնա, և ես պատրաստ եմ այդ ծանր բեռը վերցնել իմ ուսերին, սակայն ընդհանուր առմամաբ, որքան քիչ գիտելիք ունենանք, այնքան ավելի երջանիկ կապրենք»- աչքերում տարօրինակ փայլով ասաց վաստակավոր նախագահի թեկնածուն:

Իսկ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը անհամբեր սպասում է կրթական բարեփոխումներին և ակնկալում է հաջորդ ընտրություններին հավաքել 10 անգամ ավելի շատ ձայներ: «Այ ինչի՞ մարդիկ մեզ չեն քվեակում: Որովհետև իրանց շատ խելոքի տեղ են դրել, մեր ալիքը քմծիծաղով են նայում, գիտեն թե իրանք շատ ինտիլիգենտ են: Այ հիմա, դրանց քոքը կկտրվի» – ընդգծեծ քաղաքական գիտությունների թեկնածուն:

Այս ամենը հիշեցնում է հայտնի Մատրիցա ֆիլմը՝ խմել կապույտ կոճակը և քվեարկել Տիգրան Կարապետյանին, ճաքել Yere1-ի հումորների վրա, թողնել, որ P.S. Club-ը Ձեզ «բացի», կամ խմել կարմիր կոճակը և նորից ստիպված մտնել Youtube, որ գոնե այնտեղ տեսնել մի իսկապես ծիծաղելի հումորային հոլովակ:

Share

5 Responses to Yere1 հաղորդումը կդառնա ավելի ծիծաղելի

  1. eva says:

    dipuk er!!

  2. Accountant says:

    Շատ լավ հոդված էր: Իրոք որ դիպուկ…

  3. Арман says:

    Лавер……..

  4. Գրեգ says:

    Yere1-i գաճաճին մի թողեք եթեր,հետո գիշերները երեխեքը չեն կարողանում վախից քնել:

  5. Kandrat says:

    xaxa))) shat lav er asvac! sakayn cavok mi pasti vka enk darnum amen or, erb durs enk galis poxoc, shaers an@ndhat lsum enk “yere1 – @ nael es? en vor asum a….”. . .

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: