Օդնոկլասնիկով աղջիկ կպցնելը՝ նոր սպորտաձև

by Narek

odnoklassniki Armenia girls

Օդնոկլասնիկով աղջիկակպցման բաց առաջնություն

ՀՀ Մշակույթի և Սպորտի նախարարությունների աննախադեպ բարձր հովանու ներքո, Հայաստանում կկայանա նոր սպորտաձևի առաջին բաց առաջնությունը: Նոր սպորտաձևը կոչվում է ‘օդնոլկասնիկով աղջիկակպցնում’ և արդեն հասցրել է դառնալ հայ երիտասարդների ամենասիրվածը: Կանոնները շատ պարզ են՝ երիտասարդները պետք է մտնեն http://www.odnoklassniki.ru կայքը և փորձեն առավելագույնս շուտ ծանոթանալ հայ աղջկա հետ, քանի որ ռուս աղջկա հետ ծանոթանալու տարբերակները վաղուց դրված են հայ տղայի գենետիկ կոդում: Աղջկա կողմից պատասխան ուղարկված յուրաքանչյուր սմայլիկ գնահատվում է 1 միավորով, պաչիկ 3 միավոր, եթե աղջիկը մարզիկի նկարը գնահատում է 5+, ապա մարզիկը ստանում է 5 միավոր, եթե աղջիկը համաձայնվում է մարզիկի հետ հանդիպել սրճարանում, ապա մարզիկը ստանում է 100 միավոր, իսկ եթե գործը ավարտվում է սեքսով, ապա դատավորները մարզիկին շնորհում են 500 միավոր և վերցնում են այդ աղջկա հեռախոսահամարը:

odnoklassniki

«iPhone-ը աղջիկների մագնիս է» - պնդում է Simpo $$$ Karenchik-ը

Simpo $$$ Karenchik անունով հանդես եկող մարզիկը մեզ հետ կիսվեց իր մարտավարության նրբություններով: «Ես շեշտը դրել եմ իմ նկարների վրա, սաղ նկարներումս երևում ա, որ ես iPhone եմ բռնում: Իսկ մրցույթի օրը կավելացնեմ մի նկար, որտեղ ես iPhone եմ բռնում ու սիպտակ դորջարի ռույլին եմ» – ասաց Simpo $$$ Karenchik-ը: Մեկ այլ մարզիկ Hopar մականունով նշեց, որ իր նկարից լավը չկա, քանի, որ նկարում նա նստած է ճոխ սեղանի շուրջ քաղաքական գործիչներ Առնոլդ Շվարցենեգերի և Գագիկ Ծառուկյանի կողքին: «Ձյաձ ջան, էտի դե ֆոտոշոպա, բայց նանարներին շատա դուր գալիս» – կիսվեց մեզ հետ Hopar-ը:

Սակայն ոչ բոլոր մարզիկներն են շեշտը դնում նկարների վրա, ինչպես օրինակ TXUR TXA 007 մականունով մարզիկը: «Ստեղ կարևորը կարանաս աղջկան խոսացնես, մտնես նրա հոգին ու փոթորիկ անես: Շատ եմ օգտագործում Շեքսպիրի սոնետները, իհարկե աղջիկներին ասում եմ, որ ես եմ գրել» – ասաց ԵՊՀ ուսանողը և ավելացրեց «Շատ կորևոր ա, թե ոնց խոսակցությունը կբացես: Օրինակ ես գրում եմ աղջկան «բա քեզ չե՞ն փնտրում», նա հարցնում ա «ո՞րտեղ» ու ըտեղ ես գրում եմ «երկնքում, չէ որ դու հրեշտակ ես» ու էդ պահից աղջիկը իմն ա»: Վերջապես 2Pac xXx մականունով մարզիկը խոստովանեց, որ նա կենտրոնանում է տգեղ, գեր և չափազանց մազոտ աղջիկների վրա: «Իչքան աղջիկը գեշ, ենքան հեշտա կպնում» – նկատեց մարզիկը և հույս հայտնեց, որ գեշ աղջիկները Երևանից անպակաս կլինեն:

Մինչ մարզիկները պատրաստվում են առաջնությանը Bee Line ընկերությունը նախատեսում է րոպեավճար մտցնել http://www.odnoklassniki.ru կայքը այցելելու համար: Ընկերության ներկայացուցիչը մերժեց, որ այդ քայլը արվելու է հայ սպառողին ևս մի նոր ձևով փողազերցելու համար և հիմնավորեց, որ դա պայմանավորված է միջազգային շուկայի ժամանակակից տենդենցներով, ինտերնետի սերվերներով, HTTP port-երով և այլ մոգոնված պատճառներով:

Միջնակարգ կրթությամբ կանանց ասոցիացիան ողջունեց նախաձեռնությունը, քանի որ այն առավելագույնս կնպաստի ծննդաբերության աճին:

Share

31 Responses to Օդնոկլասնիկով աղջիկ կպցնելը՝ նոր սպորտաձև

  1. Catherine says:

    Guuuuuuuys!!! Lol, well done!After the philosophy module was really refreshing😛

  2. S says:

    Fuckin nice:) Bravo guys, i think it’s the reality of Armenian Society 2day!

  3. Արև says:

    Լավն էր: Ձեր նյութերում մենակ ուղղագրական ու կետադրական սխալներն են նյարդայնացնում, թե չէ մնացած ամեն ինչը տեղն ա:🙂

    Ժողովուրդ, կներեք իհարկե, բայց հայերեն հոդվածը անպայման անգլերեն մեկնաբանելն էլ էդ թիթիզությունների շարքից ա՞:

    • armcomedy says:

      Անձամբ ինձ, բացի ուղղագրական ու կետադրական սխալներից նյարդայնացնում ա նաև շատ մանր Հայերեն ֆոնտը ))) Բայց այս պահին չենք կարող դա փոխել:

  4. O says:

    halala txeq! shat lav eq grum!😀

  5. °°°Trojan°°°™ says:

    +1024 for topic …

  6. iReporter says:

    մահացու իրականություն :))))))

  7. Sanrais says:

    hahaha it was really funny)))))

  8. Gayane says:

    Թեև հասկանում եմ, որ սա է մեր իրականությունը` դառը, տխուր և շաաատ ցավալի, և անհրաժեշտ է բարձրաձայնել առկա սույն խնդրի մասին, սակայն մտավախություն ունեմ, որ սահմանափակ մտածողությամբ շատ հայ երիտասարդներ շուտով դիմելու են ՀՀ Մշակույթի և Սպորտի նախարարություն իրենց միավորները գրանցելու և համապատասխան մրցանակներ ստանալու համար…

    • armcomedy says:

      Իմ փորձը ցույցա տալիս, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը նամակներին սովորաբար չի պատասխանում, ու ընդհանրապես ձգտումա զիզի-պիզի բաներով չզբաղվել )))

  9. Yelena says:

    Ребята…вы супер…можно у вас взять автографы??)))мало ли…)

  10. ԱՆՈՒՇ says:

    Շատ լավ եք գրում: Ամեն անգամՁեր նյութերը կարդալիս մտածում եմ որ եթե բացի գրելը նաև գործեիք/չնայած չգիտեմ գործում եք թե չէ/ միգուցի մեր հասարակության մեջ ինչ որ բան փոխվեր

    • armcomedy says:

      մմմմ…փաստորեն, եթե կուսակցություն ստեղծենք, արդեն 3 ձայն ունենք )))

  11. Shustrik says:

    shat lav eq grel)))))))))))))molodec

  12. Aram says:

    Zhoxovurd tesnum eq inch gavaramit u hetamnac azg enq! Grvac@ lriv hamapatasxanum e irakanutyan@! Bayc vochte cicaxel ayl lac linel e petq! Duq cheq mtacel ayn mardkanc asaci vra, voronq asum en “lav en arel kotorel en, qich en kotorel…”! mekmek tvum e te chisht en asum inchqan el cavali e!

  13. Parz says:

    durs shat ekav!!!!

  14. Hermine says:

    shat lav er grvac!!!!

  15. Hovo Ghurshudyan says:

    Erbemn 4es karoganum erexait hamozes vor tmranyuter @ndunel@ vat e andradarnum ugegi ashxatanqi vra, vorovhetev nra ugeg@ el 4i ashxatum. Spanir tmranuyter va4aqrogin, te 4e kkorcnes pat4arahetevanqayin kap@.

  16. Artak says:

    bravo eritasardnerin. mi aveli txur past (inchi arjev karcum em hay yeritasardutyun@ kkangni voch shat ush): amerikjan facebook.com ejum karox eq gumarov gnel @nkerneri. sa iharke voch te naxatesvac e anhujs mardkanc hamar ovqer @nkerner chunen, ajl nranc ov porcum e zbaxvel networking-ov, ev bargavachel ir biznes@. karcum em henc odnoklassniki.ru-n arajarki ajd tarberak@, irenc ekamut@ eraki angam kachi miajn hay ajceloxneri ajakcutyuamb, isk amenatxurn ajn past@ klini vor hayer@ @nkerner kgnen voch te networkingi npatakov, ajl “ov shat @nker uni gonkaji.” ajnpes vor amen inch ajdqan el txur chi inchpes erevum e, karox er aveli vat linel.
    P.S. APA (American Pyshocological Association) admits that internet dependency and addiction is another psychological addiction, which, as well as gambling, is based on a variable reinforcement schedule, which itself makes it almost uncureable.

    • armcomedy says:

      Facebookum ankap ynker havaqelu gonkan hayeri mot vaxuc sksela, check out Aram Mughalyan for example )))

      • ARAM MUGHALYAN says:

        Hahahaha

        u dont have any fuckin idea what I am doin online…so’d better shut up. and unlike yr buddies who add friends to do so called online pick-up, I add em for something else, gotcha?

        Husov em targmanelu karig cka, jogir inch em asum.

        • armcomedy says:

          And along came Aram…))))
          Well you added me at some point too, I didn’t see any point or reason in that, except for the act of adding. So what is that “something else”?

  17. apeRsin says:

    Shat txura, vor iskakanits ays amen@ ka irakan kyanqum.
    Txura nranov, vor mardik gnalov aveli shaten irants nerkayatsnum vorpes идиот….

  18. Lilitik says:

    aaaaa inch lavna! u pastoren iphonov nkare iroq odnoklassnikica!! ))) rju ne mogu

    • armcomedy says:

      Ha et nkary iroq odnoklassnikica vercvac. Karcum em petqa yndgrkvi ashxarhi lavaguyn fotoneri 10nyakum, lriv lurj, vorovhetev mi nkar miangamic patkeruma inch vor mardu amboxj kyanqy, eutyuny, arzheqnery u hasarakutyununy vorum apruma. nenc vor luboy sev u spitak poqrik Iraqci axjka nkaric el hzora!

  19. Khach says:

    Aram Mughalyan@ verjn er!!!🙂

  20. shahani says:

    MR. MARGARYAN EV MR. SARGSYAN UXAKI YNTIR EN HODVACNER@ XOSQ CHKA

  21. Anna says:

    Aram@ parzapes manyak e

  22. Lucci says:

    а я-то говорю, почему меня так часто клеят на одноклассниках!!! Я ж специально для этого много питаюсь и отращиваю бороду!🙂

    С любовью – романтичная “~**$ Королева $**~ ~**$ Афродита $**~”

  23. Nare says:

    դե լավ ա, բացի ծանրամարտից ուրիշ սպորտաձևում էլ աշխարհի չեմպիոններ կունենանք…😦

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: