Րաֆֆի Հովհաննիսյանը զիջեց իր տեղը եղբորը

By Narek

MP meets long lost rap star brother

MP meets long lost rap star brother

«Ժառանգորդներ» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքում արձանագրվել է կտրուկ շրջադարձ` 50 տարի անց ի հայտ է եկել իր վաղուց կորած եղբայրը, ում գոյության հանգամանքը գաղտնի էր պահվում իրենից:

Հավհաննիսյանի եղբայը` Բարաք Ջոնսը այս ամբողջ տարիները անց էր կացրել ԱՄՆ-ում, մեծացել էր Նյու Յորքի ամենավտանգավոր Հարլեմ թաղամասում: Նրա հայ լինելու մասին գաղափար չունեին ոչ նրա սևամորթ ու խորթ ծնողները, ոչ էլ թաղի սևամորթ հեղինակությունները: Բանն այն է, որ երեխայի մաշկը այնքան մուգ է եղել, որ հիվանդանոցում հերթապահ բժիշկը նրան խառնել է չափազանց մեծ կտոր շոկոլադի հետ, և թաքուն տուն տարել:

Բարաքը, չնայած իր տարիքի, բավականին հայտնի ռեպեր է ԱՄՆ-ում և հանդես է գալիս Barry J Dogg մականունով: Նրա վերջին «Wazzup ma bitchiz, whazzup ma hommiez» ձայնասկավառակը դարձավ պլատինե, և հենց Grammy մրցանակաբաշխության ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը իմացաով Բարաքի գոյության մասին:

«Ես միշտ մի տեսակ զգում էի, որ մի բան պակասումա ինձ. Օրինակ շախմատ խաղալուց միշտ սևերով էի խաղում: Երբ Գրեմմի նայելուց տեսա նրան, միանգամից հասկացա, որ ինքնա» – ասաց էքս-պատգամավորը:

Ճակատագրի հեգնանքով Բարաքը միշտ երազել էր քաղաքականությամբ զբաղվել, իսկ Րաֆֆին կարդալ ռեպ: Հենց դրա համար էլ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում կայացրեց հրաժարվել պադգամավորական մանդատից և մեկնել Հարլեմ: Բարաքն էլ, տեսնելով հայերի գույնային նախասիրությունները, ստեղծում է նոր կուսակցություն Հայաստանում «Black Power»: Կուսակցության քաղաքականությունը կլինի խաղաղ և ծանրակշիռ, ուղղվածությունը` կենտրոնամետ:
Իսկ ԱՄՆ-ն սպասում է, որ տժժա Րաֆֆի Հովհաննիսյանի դեբյուտային ալբոմի տակ, որի անունն արդեն հայտնի է` «Spyurq Power ma homiez»:

Հայտնի հաղորդավար և քաղաքագետ Պողոսը, իր «Ուրվաբիծ» հաղորդման եթերում տվեց հետևյալ գնահատականը այս քաղաքական դերափոխությանը: «Ես ողջունում եմ սևամորթների ինտեգրացումը հայ քաղաքականության մեջ, սակայն չեմ կարծում, որ էական փոփոխություն տեղի կունենա մեր քաղաքական դաշտում»: «Են պիցցան ի՟նչ եղավ» ավելացրեց քաղաքագետը հաղորդման վերջում:

Eminem is concerned with Raffi's rap debut

Eminem is concerned with raffis rap debut

Մինչ դեռ Ամերիկայի ռեպերների Ասոցիացյան` ի դեմս Դոկտոր Դրեի, Էմինեմի, Սնուպ Դոգի Դոգի, Նելլիի, 50 Ցենտի և Փաֆ Դեդդիի հանդես է եկել հետևյալ հաղորդագրությամբ: «Մենք դատապարտում ենք հայ քաղաքական գործիչների ներգաղթը ամերիկյան ռեպ շուկա: Եթե մենք հիմա թույլ տանք Րաֆֆի Հովհաննիսյանին մտնել ռեպ բեմ, ապա ինչ երաշխիքներ ունենք, որ վաղը նույնը չի անի անգործ մնացած Արշակ Սադոյանը, չընտրված Տիգրան Կարապետյանը կամ ավելի բարգավաճ քաղաքական գործիչներ:»

Ռեպեր Նելլին առիթը բաց չթողեց հայ լրագրողներին արտահայտելու իր զայրույթը այն կապակցությամբ, որ իր գժոտ բեմական մականունը Հայաստանում աղջկա անուն է, իսկ 50 Ցենտը հույս հայտնեց, որ ապագայում ՀՀ Կենտրոնական բանկը ավելի մեղմ կվերաբերվի իրեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: