Թուրքիան հրաժարվում է ճանաչել Մայքլ Ջեքսոնի մահը

By Sergey

Jackson pre-death photo

Jackson pre-death photo

Աբդուլա Գյուլը հայտարարել է երեքշաբթի, որ Թուրքիան չի ճանաչի Մայքլ Ջեքսոնի մահը մինչև չստեղծվի թուրք-ամերիկյան հերձողների հանձնաժողով: Հանձնաժողովում թուրք վարչապետը առաջարկում է ներառել ամերիկացի և թուրք հայտնի բժիշկներ, որոնք կուսումնասիրեն երգչի մարմինը և կտան վերջնական եզրակացություն:

“Մենք կարծում ենք, որ թուրք և ամերիկացի ժողովուրդները պետք է զարգացնեն երկկողմանի հարաբերությունները անկախ Ջեքսոնի այսպես կոչված “մահվանից”: Ջեքսոնին պետք է թողնել կենսաբանների դատին, այլ ոչ քաղաքական գործիչների շահարկումներին,” ասաց Էրդողանը:

Հիշեցնենք, որ Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ 2009-ի հունիսի 25-ին կյանքից հեռացել է փոփ արքա Ջեքսոնը: Անգլիայի և Իսրայելի ղեկավարությունը առաջինն էին, որ արձագանքեցին լուրին: Երկու երկրների խորհրդարանները ընդունեցին օրենքներ, որով ճանաչեցին և դատապարտեցին երգչի մահը: Անգլիայում նույնիսկ օրենքով որոշվեց պատժել Ջեքսոնի կենդանի լինելու մասին արտահայտվող անձանց:

Արձագանքը Հայաստանից ևս չհապաղեց և արդեն ամսի 11-ին ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրեց ասուլիս և նշեց: “Մենք դատապարտում ենք Անկարայի ապակառուցողական դիրքորոշումը Մայքլ Ջեքսոնի հարցի նկատմամբ: Մենք գիտենք ինչ է նշանակում նման կորուստ… մեր ազգը կորցրել է Արամ Ասատրյան… Մեր հյուպատոսը անձամբ տեսել է անժամկետ մահը հաստատող փաստաթղթերը: Ավելին, մեր հյուպատոսի առաջարկությամբ, հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, որոշում է կայացվել Ջեքսոնի 7-ն ու քառասունքը անել միասին:”

Jackson may be imitating death to avoid taxes

Jackson may be imitating death to avoid taxes

Իշխող կոալիցիայի առաջարկությամբ խորհրդարանում քննարկման է դրվել նաև Մայքլ Ջեքոնի եղբայրներին և քրոջը անժամկետ հեռացած ճանաչելու նախագիծ: Դաշնակցություն խմբակցությունը առաջարկել է նաև ներառել Ջեքսոնի երեխաներին:

“Եկեք անհամ որոշումներ չկայացնենք, այլ սառնարյուն մոտենանք հարցին,” նշել է ՄԱԿ-ի գլխավոր Քարտուղար Պան Գիմունը: “Այո Թուրքիան գուցե չի ճանաչում ակնհայտ փաստը, սակայն մեր պատասխանը պետք է լինի հավասարակշռված… Յուրաքանչյուր երկիր, օրինակ, կարող է իր մոտի Թուրքիայի դեսպանատան վրա արտահայտել իր վրդովմունքը, այլ ոչ խորհրդարաններում::”

Մինչ քաղաքական գործիչները վիճում են, Մայք Ջեքսոնի տան հարակից բնակիչները բողոքում են անտանելի հոտից և խնդրում իրապահներին մինչև վեճի ավարտը պահել Ջեքսոնին առավել սառը միջավայրում:

4 Responses to Թուրքիան հրաժարվում է ճանաչել Մայքլ Ջեքսոնի մահը

  1. Knarik says:

    Es verjnaaa!!!

  2. Khzrt says:

    Very sharp :)!

  3. Mike says:

    That’s a masterpiece!!!

  4. Hrant says:

    շատ լավն էր!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: