Հայաստան է մտնում շաքար ներմուծող երկրորդ օպերատորը

By Sergey

Հայաստանի քաղաքացիները կարող են զգալ նոր օպերատորի քաղցրությունը հունիսից

ԵՐԵՎԱՆ – Մայիսի 14-ին Հայաստանի հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովը հայտարարեց, որ հունիսից Հայաստան է մտնելու շաքար ներմուծող երկրորդ ընկերությունը: Համաձայն տարածված մամլո հաղորդագյորթյան շոտուվ մեծ ներդնումային ծրագրով հանդես կգա Ռուսաստանի «Կալուգայի Սանյոկ» ՍՊԸ-ն, որը հայ քաղցրասեր հասարակությանը կառաջարկի նոր սակագներ շաքարի և շաքարավազի ոլորտում: Read more of this post

Անփորձ ‘Մաֆիա’ խաղացողը (Շենգավիթ) սպանեց երեք խաղընկերների

By Sergey

Մաֆիայի սիրահարները հաշվի չէին առել քյափի 7-ով խաղացողի անփորձությունը

Շենգավիթ համայնքի բնակիչ Մամիկոն Արիստակեսյանը Մարտի 4-ին բերման ենթարկվեց կենտրոնի ոստիկանության բաժին: Ինչպես տեղեկացրեցին ոստիկանության լրատվական բաժնից Արիստակեսյանը առաջին անգամ էր խաղում մաֆիա և երկրորդ գիշերվա ընթացքում սպանեց նույն համայնքի երեք  բնակիչների: Read more of this post

Դաշնակի երազը – Dashnak’s Dream

by Narek

Հայերեն

Հայերեն

English

English

Share

Թուրքիայի նոր նախապայմանը` Սարգսյանը պետք է մասնակցի Գյուլի ծննդյան տարեդարձին

No toasts for Gul

No toasts for Gul

by Sergey and Narek

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում թուրքական կողմը առաջ է քաշել նոր նախապայման, ինչը թեժացրել է Հայաստանյան և Սփյուռքի հակազդեցությունը բացման գործարքին: Նոր նախապայմանը ենթադրում է Սերժ Սարգսյանի մասնակցությունւ Գյուլի` հոկտեմբերի 29-ին կայանալիք ծննդյան 58 ամյակին: Մասնակցությունն իր բոլոր համապատասխան պարագաներով, փոթաթվելով, բարեմախթանքներով, բացիկներով, նվերներով, խմելով և տաքսի կանչելով:

Դաշնակները արձագանքեցին միանգամից կազմակերպելով բազմատասնյակ ցույց ԱԳՆ-ի դիմաց: “Սա միանշանակ ծուղակ է հայկական կողմի համար: Որպես սկզբունք մենք դեմ չենք ծննդյան օրվան մասնակցությանը, բայց մեր մտավախությունն է, որ սեղանի շուրջ կխմեն Գյուլի առողջության կենացը, ինչը մեզ համար անընդունելի է: Գուցե և հնչեն կյանքի երկար տարիների մաղթանքներ, ինչը պարզապես հակասում է մեր ազգային շահերին:” Read more of this post

Հետիոտներին կտուգանեն, կձեռբակալեն կամ կցբխեն

By Sergey and Narek

Նոր երևաբնակ ընտանիքը ժիշտ է անցնում փողոցը

Նոր երևանաբնակ ընտանիքը ճիշտ է անցնում փողոցը

ՀՀ Ոստիկանանության մամլո հաղորդագրություն. “Հարգելի համաքաղաքացիներ, այսօրվանից փողոցը զեբրայից դուրս անցնելու դեքում դուք տուգանվելու էք: Ընդունեք մեր շնորհավորանքները և ծանոթացեք ձեր թարմացված իրավունքներին: Տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ այն չունենալու դեպքում խախտողներին 3 ժամ պահելու են ոստիկանության բաժնում: Ոստիկանությունը նախատեսել է այլընտրանքային տուգանք անվճարունակ խախտողների համար` նրանց դեմքի չանային զանգվածը կենթարկվի համալիր ցբխման 3-ից 5 անգամ` կախված խախտման տեսակից, իսկ իգական օրինախախտներին կներարկվի ծամոնային անակնկալ սանրվածքի առանցքային հատվածում:” Read more of this post

Follow

Get every new post delivered to your Inbox.