9–ամյա Աշոտիկին շուտ կանչեցին տուն
July 19, 2010 Leave a comment
by Narek
Այսօր Քանաքեռ–Զեյթուն համայնքի բակերից մեկում մայրը տուն կանչեց 9–ամյա Աշոտիկին ժամը 7–ի շրջանում չնայած, որ սովորաբար Աշոտիկին տուն են կանչում մութն ընկնելուց հետո։ Ականատեսների խոսքերով Աշոտիկը փորձեց տեղում կիրառել «լավ էլի մամ, մի քիչ էլ խաղամ» և «էս օյինն էլ խաղամ, գամ» դասական հնարները, սակայն մայրը շարունակեց պնդել, և Աշոտիկը ստիպված էր նահանջել։ Մինչ հնազանդ փոքրիկը գլուխը կախ կատարում էր մոր հրամանը, բակում առաջանում էին դժգոհություններ։ Read more of this post














Your Comments