By Sergey

Հայաստանը շարունակում է մնալ շախմատային առաջատար երկիր
Այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ըստ փորձագետների այլևս չի առաջացնում թթվաշ զգացումներ հայ ֆուտբոլիսների մոտ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետազոտության տվյալներով հայ ֆուտբոլասերների ակնկալիքները ադապտացվել են հայ մարզիկների իրական հնարավորություններին:
Արմեն Զաքարյան, ավագ սանիտար Նորքի հիվանդանոցում` «Եթե առաջ համաշխարհային խաղերը նայելիս մտածում էի ‘տեսնես Հայաստանը մի օր կհասնի այստեղ’, ապա հիմա նման մտքեր այլևս չեն խանգարում առաջնությունը վայելելուն:» Նման տրամադրությունները գրանցվել են համատարած 2010-ի աշխարհի գավաթի ընթացքում, ինչը լրջորեն թեթևացրել է ճնշումը հայ մարզիկների վրա:
Անկախացումից ի վեր Հայաստանի ֆուտբոլը ունեցել է անհաջողության բազմաթիվ փուլեր` սկսած մեծ անհաջողություններից Եվրոպայում մինչև ավելի խոշոր անհաջողություններ հայրենիքում: Սակայն հայ ֆուտբոլասերները տարիներ շարունակ խնդիրներ էին առաջացնում հայ ֆուտբոլիստների առջև` նրանցից ակնկալելով հաղթանակներ: Read more of this post
Your Comments